Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Մոսկվա. ի՞նչ հանդիպումներ են սպասվում

318
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայից կմեկնի Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հունվարի 24-25-ը նախատեսված է ՀՀ վարչապետի այցը ՌԴ մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Հրապարակված տեղեկատվության համաձայն` ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը հունվարի 24-ին Շվեյցարիայից կմեկնի Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնություն գործուղվող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

Հայաստանյան պատվիրակության այցը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությունը ստանձնելով։ Նախատեսված է Ն.Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում։

ՀՀ վարչապետի բացակայության օրերին վարչապետի պարտականությունները Հայաստանում կիրականացնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք`Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու շվեյցարական Դավոսից` համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո։

Դավոսյան համաժողովն անց է կացվում հունվարի 20-24-ը։

318
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (78)
Ըստ թեմայի
Սխալներ և ձեռքբերումներ. ո՞րն է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության նոր ձևաչափը
ՌԴ բնակիչներն իրենց տները հայերի՞ն են վաճառում. փորձագետը` անշարժ գույքի շուկայի մասին
Վեճ Մոսկվայի և Բաքվի միջև. ի՞նչ պետք է ընթերցեն մեր դիվանագետները բանակցություններից առաջ