00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին Բաքու չեն թողնում. պարզաբանում է դեսպանը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցIV Международный форум русскоязычных вещателей
IV Международный форум русскоязычных вещателей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ–ի տեղեկությունն Ադրբեջանի օդանավակայաններում ազգային հիմքով քաղաքացիների խտրականության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ադրբեջանը հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների համար սահմանափակում է մտցնում հանուն իրենց իսկ անվտանգության։ Haqqin–ի փոխանցմամբ` այս մասին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

Հունվարի 15–ին ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայում եղած դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը գրություն էր ստացել Ռուսաստանի ԱԳՆ–ից` երկրի օդանավակայաններում Ռուսաստանի հայ քաղաքացիների հանդեպ խտրականության վերաբերյալ։ Հայտնում էին նաև, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հավաստիացրել է ռուս գործընկերներին, որ քայլեր կձեռնարկեն խնդիրը կարգավորելու համար։

Пресс-конференция главы МИД России Сергея Лаврова (16 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
Լավրովը հույս ունի, որ Ուելդանով–Գալստյանին Ադրբեջանից կվերադարձնեն Ռուսաստան

Ռուսական գործակալության տեղեկությունն արդեն մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

Դեսպանը զարմացել է լրատվական այդ «արտահոսքի» վրա։ Նրա խոսքով` դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ ԶԼՄ–ներին փոխանցել գրության տեսքով տեղեկությունը, քանի որ այդ փաստաթուղթը պաշտոնական նամակագրություն չէ։

Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը վստահեցրել է  Մոսկվային, թե խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր  կձեռնարկի։

«Հարց է առաջանում` ում նկատի ունեն ասելով ադրբեջանական կողմ, քանի որ անձամբ ես`դեսպանս, ոչ մեկի ոչ մի բանում չեմ վստահեցրել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ–ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը», – ասել է Բյուլբյուլօղլին։

Միաժամանակ, դիվանագետը հաստատել է, որ ռուսական կողմն իսկապես տարբեր մակարդակներով բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ այդ հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում։

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ն գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն ռուսաստանցիների խտրականության հարցով

Դիվանագետն ավելացրել է նաև, որ գոյություն ունի միջազգային պրակտիկա, երբ երկրները մերժում են որոշ անձանց մուտքը` առանց որևէ պարզաբանման։

Դեսպանը կարծում է, որ ազգությամբ  հայերի Ադրբեջան մուտքի հարցը լուծելու համար անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հայերի մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին, հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանից  ազգային պատկանելության համար արտաքսելն իրավունքների կոպիտ խախտում է։

Ավելի վաղ` դեկտեմբերի 29–ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։

Նա ցանկացել է Նոր տարին անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային սեղանի մոտ նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

Լրահոս
0