Լողասենյակ

Մոսկվայում ազգությամբ հայ շինարարը մահացել է տան վերանորոգման ժամանակ

278
Տարեց հայը Մոսկվայում բնակարանի վերանորոգման ժամանակ պատահաբար դիպչել է խողովակին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի քաղաքացին մահացել է Մոսկվայում բնակարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Ամուսնական զույգը եղբոր տան բնակարանի վերանորոգման համար դիմել է իրենց ծանոթին, ծանոթը Սոխի անունով 68-ամյա ՀՀ քաղաքացին էր։

Տղամարդն օրեր առաջ Մոսկվա էր ժամանել և գործը պետք է սկսեր լոգարանի սալիկները շարելուց։ Աշխատանքներն իրականացնելուն խանգարել է սրբիչները չորացնելու սարքը, որը միացնելու համար հատուկ սանտեխնիկ էին հրավիրել։ Սոխին ասել է, որ ինքնուրույն կլուծի հարցը։

Ավելի ուշ տանտիրուհին բնակարանում հայտնաբերել է շինարարի դին։ Երբ նրանք մտել են լողասենյակ, լոգարանում տեսել են հորատիչը ձեռքին պառկած բանվորին, իսկ խողովակից եռման ջուր էր հոսում ։

Զանգով ժամանած սանտեխնիկները հայտնաբերել են, որ պատի (որով տաք ջուր է մտնում սրբիչ չորացնելու սարքի մեջ) ներսում խողովակը վնասված է։ Հավանաբար, Սոխին այն վնասել է հորատիչով, նրա վրա եռման ջուր է լցվել. նա ընկել է լոգարանի մեջ և մահացել կա՛մ այրվածքներից, կա՛մ հոսանքահարվելուց, կա՛մ ընկնելու ժամանակ ստացած հարվածից։

278
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը
Մաթևոսյանի սխրանքներն ու փորձությունները. ինչպես Ղարաբաղ գյուղի մարտիկին ողջ-ողջ թաղեցին
Ողբերգական դեպք Արմավիրում. մոտոցիկլավարը տեղում մահացել է