Празднование Рождества в городах России

Ուղղափառներն այսօր են նշում Սուրբ ծնունդը

37
Ուղղափառները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7–ին. այն քրիստոնեական կարևորագույն տոներից է, որով նշվում է Հիսուս Քրիստոսի ծնունդը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Այսօր ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։

Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը գիշերը Սուրբ ծնունդին նվիրված ժամերգություն է անցկացրել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում։

Рождественское богослужение в храме Христа Спасителя
© Sputnik / Дмитрий Астахов
Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջին

Ամեն տարի միլիոնավոր հավատացյալներ այս օրը եկեղեցիներ են գնում տոնական ժամերգության` Փրկիչի լույս աշխարհ գալու լուրը միմյանց ավետելու։ Ավելի քան երկու հազար տարի առաջ սուրբծննդյան քարանձավում` ժամանակակից Պաղեստինի տարածքում, ծնվեց Հիսուս Քրիստոսը`մեսիան, որի գալստի մասին խոսում էին մարգարեները։ Մարդիկ աշխարհով մեկ շնորհավորում են միմյանց, նվերներ են տալիս, զարդարում են քաղաքներն ու իրենց տները, երգեր են երգում ու բարեմաղթանքներ են ասում։

Празднование Рождества в городах России
© Sputnik / Павел Лисицын
Ռուս ուղղափառ եկեղեցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ ծնունդի կապակցությամբ ու նշել է, ռուս ուղղափառ եկեղեցին ու քրիստոնեական այլ կոնֆեսիաները դրական դերակատարություն ունեն երկրի կյանքում։

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ ծնունդի կապակցությամբ։ Այս հիանալի տոնը մարդկանց ուրախություն ու հույս է նվիրում, միավորում նրանց անանց հոգևոր, բարոյական արժեքների, գթասրտության ու բարեգործության շուրջ։ Դրա հետ են կապված ժողովրդական ու ընտանեկան ավանդույթները, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում։ Դա անկեղծ հավատ է բարի փոփոխությունների ու ամենանվիրական երազանքների իրականացմանը», – նշվում է երկրի ղեկավարի շնորհավորանքի մեջ։

Президент РФ В. Путин посетил Рождественское богослужение
© Sputnik / Алексей Даничев
Վլադիմիր Պուտինը` սուրբծննդյան պատարագին

Վլադիմիր Պուտինը նշում է Սուրբ Ծնունդ իր հարազատ քաղաքում` Սանկտ Պետերբուրգում։ Ուղիղ կեսգիշերին նա տոնական ժամերգության է գնացել։

Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ հունվարի 7–ին Սուրբ ծնունդը նշում է նաև Երուսաղեմի, Լեհաստանի, Վրաստանի, Սերբիայի ուղղափառ եկեղեցիները։ Բացի այդ, նրանց միացել են նաև որոշ կաթոլիկներ ու բողոքականներ, որոնք ապրում են հուլիան տոմարով։

37
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան