Տոնավաճառ Կարմիր հրապարակում

Աստղազարդ երկինք. Մոսկվայի ֆանտաստիկ կերպարանափոխությունը Ամանորին ընդառաջ

171
Ամանորին ընդառաջ Մոսկվան հնուց վերածվում է հեքիաթային քաղաքի: Sputnik-ի մատուցմամբ ծանոթացեք, թե ինչպես են Ռուսաստանի մայրաքաղաքը ավանդաբար նախապատրաստել Նոր տարվան:

Ամանորը Ռուսաստանում ավանդաբար համարվում է ընտանեկան տոն, որն ընդունված է դիմավորել սեղանի շուրջ` «կլանելով» կիլոգրամներով օլիվյե։ Սակայն վերջին 5 տարիներին Մոսկվայի տեղաբնակներն ու եկվորները նախընտրում են տոնը նշել փողոցներում, ինչը զարմանալի չէ, քանի որ քաղաքը բոցավառվում է հազարավոր լույսերով, կերպարանափոխվում և դառնում է հիրավի հեքիաթային։

Դարավոր ավանդույթները

Ամանորը Ռուսաստանի գլխավոր տոներից է, այն Ռուսիայում սկսել են նշել դեռ հին ժամանակներից։ Ճիշտ է, մինչև 1700թ–ը Ամանորը նշել են մարտին, իսկ XV դարից` սեպտեմբերի 1–ին։ Առաջին ռուս կայսր Պյոտր I–ը նոր թվականություն է սահմանել` Քրիստոսի ծնունդից սկսած, որի արդյունքում ընթացիկ համարվող և «աշխարհի ստեղծումից» հաշվարկվող 7208 թվականը դարձել է 1699 թվական, այսինքն` տարեգրությունը սկսեցին հաշվարկել Քրիստոսի ծնունդից։ Պյոտրը կարգադրել է տոնել Նոր տարին հունվարի 1–ին, ինչպես Եվրոպայում, զարդարել Սուրբծննդյան տոնածառեր, զարդարել Մոսկվայի գլխավոր փողոցները։ Այդպես եղևնին դարձել է երկու տոների` Սուրբ ծնունդի և Ամանորի խորհրդանիշը։

Քաղաքացիներին հրահանգել էին շնորհավորել միմյանց, հրթիռներ բաց թողնել, կրակել հրացաններից ի նշան տոնակատարության։ Իսկ Կրամիր հրապարակում մեծ հրավառություն էին կազմակերպել։ Հենց այն ժամանակ էլ ժողովրդական տոնախմբություններ ու դիմակահանդեսներ կազմակերպելու ավանդույթն առաջացավ։

1917 թվականին միապետության տապալումից հետո Սուրբ ծնունդը չեղարկվեց որպես նախորդ կարգերի խորհրդանիշ, միաժամանակ չեղարկվեց նաև Նոր տարին։ Այն ժամանակ էլ քաղաքից անհետացան ամանորի զարդարանքները։ Վերադարձնել սիրելի տոնն ու քաղաքը և տոնածառը զարդարելու ավանդույթը որոշվեց արդեն Ստալինի օրոք` 1935 թվականին։ Իսկ արդեն 1947 թվականին հունվարի 1–ը հանգստյան օր հայտարարվեց: 1969-1970 թվականների Ամանորը դարձավ այն շրջադարձային տարեմուտը, երբ երկրի ղեկավարը սկսեց հանդիսավոր կերպով շնորհավորել ժողովրդին Նոր տարվա առիթով։

С Новым годом! Москва, 1939 год.
© Sputnik / Анатолий Гаранин
Շնորհավոր Ամանոր. Մոսկվա, 1939 թ.

Խորհրդային տարիներին Մոսկվայի փողոցներում դեկտեմբերին զարդարած տոնածառեր, հսկայական ձմեռ պապեր ու ձյունանուշիկներ, վառվող լապտերներ ու տոնական պաստառներ էին հայտնվում։ Քաղաքում նաև բացվում էին տոնածառերի շուկաներ ու Ամանորի տոնավաճառներ։

ԽՍՀՄ փլուզումից հետո ավանդույթը պահպանվեց, քաղաքը նախկինի պես զարդարում էին Ամանորին ու Սուրբ ծննդին ընդառաջ։ Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում դա հատուկ սցենարով է տեղի ունենում։

Новогодняя елка на площади 50-летия Октября (ныне Манежная площадь), 1976 год
© Sputnik / Л. Носов
Տոնածառ Մեծ հոկտեմբերի 50-ամյակի հրապարակում (այժմ՝ Մանեժնայա). Մոսկվա, 1976 թ.

2012 թվականից Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ ուշադրություն են դարձնում քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար հարմարավետ հանրային տարածքների ստեղծմանը, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Հետիոտնի համար նոր փողոցներ են ստեղծում, որտեղ խանութներ ու սրճարաններ են բացվում։ Ավելի հաճախ արտասահմանցի հյուրերն ասում են, որ Մոսկվան կերպարանափոխվել ու ավելի հարմար է դարձել։

Արդեն յոթ տարի է Ամանորի ծրագրով յուրահատուկ ձևով լուսավորվում են շենքերը, կամուրջները, հուշարձանները։

Մեծ քաղաքի դիզայնը

2012 թվականին Մոսկվայում հայտնվեցին հետիոտնի համար նախատեսված նոր ճանապարհներ՝ Կամերգերսկի ու Ստոլեշնիկով նրբանցքները, Կուզնեցկի կամուրջն ու Ռոժդեստվենկան։ Իսկ ահա քաղաքի ձևավորման միասնական հայեցակարգը ավելի ուշ փողոց «դուրս եկավ»` 2013-2014 Նոր տարուն։

Հենց այն ժամանակ մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտը քաղաքի ձևավորմանը ներգրավեց հայտնի ռուս դիզայներ Արտեմի Լեբեդևի ստուդիան, որը մշակեց Ամանորի լոգոն, օրինակելի ձևը և այլ խորհրդանիշներ։ Տոնական ձևավորման կարգախոսը «Ձմեռվա լավագույն քաղաքը» արտահայտությունն էր։

Участник праздничных мероприятий на Чистопрудном бульваре в Москве.
© Sputnik / Евгения Новоженина
Ամանորի միջոցառում «Ձմռան լավագույն քաղաք» փառատոնի շրջանակներում

Հետիոտնի համար նոր գոտիները, բուլվարներն ու պուրակները այն ժամանակ զարդարել էին դեկորատիվ դետալներով ու լուսային ֆիգուրներով։ Ընդհանուր առմամբ Մոսկվայում մոտ 12 հազար լուսային օբյեկտ տեղադրվեց. ընդ որում՝ դրանք էներգիայի սպառման ցածր ցուցանիշ ունեին։

Այդ ժամանակ անցկացվեց «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» առաջին փառատոնը «Մոսկովյան սեզոններ» շարքից։

Լույսերի սերպանտին

2014-2015 թթ.-ի տարեմուտին ՌԴ մայրաքաղաքը զարդարելու համար մշակվեց «Լույսերի սերպանտին» անունով թեմատիկ հայեցակարգը։ Հետիոտնի համար նախատեսված փողոցներում մարդկանց գլխավերևում օրիգինալ լուսային կառույցներ էին վառվում։

Зеркальная инсталяция на улице Большая Дмитровка в Москве.
© Sputnik / Евгения Новоженина
Ամանորի զարդարանքներ Մոսկվայում

Քաղաքում հազարավոր տոնածառեր տեղադրվեցին. դրանց շարքում կային ավանդական ծառեր ու ժամանակակից նյութերի կիրառմամբ տարբերակներ։

Մայրաքաղաքի ամենակարևոր հրապարակներն են` Սմոլենսկայան, Զուբովսկայան, Պավլեցկայան, Սերպուխովսկայան, Տագանսկայան և այլն։ Դրանք զարդարել էին նույն բարձրության եղևնիներով, որոնցից յուրաքանչյուրը անհատական դիզայն ուներ։ Հատկանշական է, որ այն ժամանակ զարդարանքի հայեցակարգն ընտրում էին հենց մոսկվացիները՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

Новогодние инсталляции на Театральной площади в Москве.
Владимир Астапкович
Ամանորի զարդարանքներ Մոսկվայի Թատերական հրապարակում

Նոր տարվան ու Սուրբ ծննդին նվիրված զարդերին Մոսկվայում լրացնելու եկան կերպարները, որոնք ի հայտ եկան 2015թ.-ին. այն հռչակվել էր «Ռուս գրականության տարի»։

Նամականիշ

2015-2016 թվականների սահմանագլխին ՌԴ մայրաքաղաքի Ամանորի զարդարանքի խորհրդանիշ հռչակվեց նամականիշը։ Բան այն է, որ Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորանքների ու բարեմաղթանքների ժամանակ է. բացիկներն ու նամականիշերը ասոցացվում են դրանց հետ։

Հրապարակներում, հասարակական վայրերում ու գետնանցումներում հսկայական դեկորատիվ կոնստրուկցիաներ, տոնածառի մեծ խաղալիքներ ու ծաղիկների տեսքով լուսային շատրվաններ հայտնվեցին։ Այս բոլոր տարրերը միավորված էին «Ամանորի տրամադրություն» թեմայում, որի խորհրդանիշը նամականիշն էր։

Новогоднее оформление ГУМа, 2015 год
© Sputnik / Сергей Пятаков
ԳՈւՄ-ի տոնական հանդերձանքը. Մոսկվա, 2015 թ.

Նույն ոճով ձևավորված էր երկրի գլխավոր խանութներից մեկը` Կարմիր հրապարակում գտվող ԳՈւՄ–ը։

Բարեկամություն Իտալիայի հետ

2017 թվականին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Մոսկվան զարդարում էին իտալական ոճով։ Գլխավոր թեման իտալական զարդանախշերն էին, որոնցից կազմված էր նաև 2017 թվականի լոգոն, դրանք օգտագործվում էին նաև քաղաքի լուսային կառույցներում։ Իշխանությունը պարզաբանում էր դա այն բանով, որ ռուսական ու իտալական մշակույթները պատմականորեն նման են։

Մայրաքաղաքի զարդարման հարցում մեծ դերակատարություն են ունեցել կախովի կոնստրուկցիաները, մեծ խաղալիքները, կամարները, լուսային շատրվանները։

Открытие московского фестиваля Путешествие в Рождество
Владимир Астапкович
«Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» մոսկովյան փառատոնի ձևավորումը

«Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնի շրջանակում արված Ամանորի լուսավորությունը հատկապես վառ ու հիշվող էր։ Նույնիսկ իրենք` մոսկվացիները, որոնք սկսում էին սովորել Ամանորին քաղաքի գեղեցկությանը, հաճույքով էին զբոսնում  ու լուսանկարվում էին շքեղ «դեկորացիայի» ֆոնին։

Մեր կյանքը թատրոն է

2017-2018 Ամանորի տոնակատարության համար թատերական թեմատիկան ընտրվեց։ Այդ պատճառով փողոցներում հայտնվեցին թատերական բեմահարթակներ, դիմակների, լուսային կուլիսներ, հովհարներ։ Քաղաքը բառացիորեն բաց երկնքի տակ փայլող թատրոնի էր նման։

Դեկտեմբերիր 31–ից հունվարի 3–ը «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնի անցկացման հետ կապված փակվեցին Տվերսկայա, Մոխովայա ու Օխոտնի րյադ փողոցները։

Туристка среди новогодних декораций на Манежной площади.
© Sputnik / Илья Питалев
Նախատոնական Մոսկվան

Փառատոնի ժամանակ ցուցադրվում էին տարբեր բեմադրություններ, այդ թվում` ներկայացումներ։ Հյուրերը կարող էին համտեսել սթրիթֆուդ ուտեստներ, լուսանկարվել ինստալյացիաների ֆոնին, երգել  ու պարել։

Ունիվերսալ պաշար

Ամանորի բոլոր զարդերը չեն, որ ստեղծվում են հատուկ ամեն տարվա համար, դրանց մեծ մասը բազմիցս օգտագործվում են։ «Քաղաքը ձևավորվել է դեկորատիվ տարրերի մի մեծ պաշար, որը թույլ է տալիս համեմատաբար քիչ ծախսով զարդարանք ապահովել», – պարզաբանում են  Մոսկվայի Միացյալ էներգետիկ ընկերությունում։

Խոշոր զարդարանքներից բազմակի օգտագործվում են լուսային կամարները, որոնք կարելի է տեսնել Տվերսկայա ու Պուշկինսկայա հրապարակներում, նաև Հեղափոխության հրապարակում, Կամերգերսկի ու Գազետնի նրբանցքներում, Նովոպուշկինսկի պուրակում։ Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը շատ սիրեցին «Աստղազարդ երկինք» լուսային կառույցները Բոլշայա Դմիտրովկա ու Նիոկլսկայա փողոցներում ու լուսային ծառերը։

Прохожие ни улице Мясницкая в Москве, где установлены световые инсталляции в рамках Международного фестиваля Рождественский свет.
© Sputnik / Владимир Астапкович
«Ծննդյան լույս» միջազգային փառատոնը Մոսկվայում

«Ընդհանուր առմամբ քաղաքը զարդարող դեկորատիվ կառույցների մեծ մասը կարող են կամ նորից օգտագործվել կամ մի փոքր փոփոխությունների դեպքում նոր եզակի տեսք ստանալ», – ավելացնում են Մոսկվայի էներգետիկ ընկերությունում։

Ամեն ճաշակի համար

Продавщица леденцов на традиционной новогодней ГУМ-Ярмарке рядом с ГУМ-Катком на Красной площади в Москве.
© Sputnik / Илья Питалев
ԳՈւՄ-ի սահադաշտի բացումը Կարմիր հրապարակում

Մոսկվայում կազմակերպվում են Ամանորին ու Սուրբ ծննդին նվիրված տարատեսակ տոնավաճառներ։

Այդ տոնավաճառներում առևտրային տաղավարներից բացի կան բազում զվարճալիքներ, օրինակ կարուսելներ, ճոճանակներ և այլն։ Կարմիր հրապարակում նաև սառցադաշտ է լինում։

Красная площадь в Москве. Слева - Государственный Исторический музей. Справа - ГУМ-каток, ГУМ и Казанский собор. На дальнем плане - здание гостиницы Москва (в настоящее время Four Seasons Hotel Moscow).
© Sputnik / Григорий Сысоев
Մոսկովյան տեսարան

Ամանորին ու Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառներ են անցկացվում նաև հետիոտնային փողոցներում։ Քաղաքի այգիներում էլ անելու բան կլինի, մասնավորապես ВДНХ-ում, Սոկոլնիկի և Գորկու այգիներում բացվում են սարցադաշտեր, որոնք մեծագույնն են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ Եվրոպայի չափանիշներով։

Քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են Մոսկվայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իմիջի բարձրացմանը և զբոսաշրջիկների թվի աճին։ Ճանապարհորներից շատերը նշում են, որ Ռուսաստանի մայրաքաղաքը փոխվել ու ավելի հարմար է դարձել, ու հիմա արտասահմանցիները ավելի հաճախ են ընտրում Մոսկվան եվրոպական այլ մայրաքաղաքների շարքում Ամանորի տոներին այցելելու համար։

171
Ըստ թեմայի
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը
Նվաճել հայկական սարերը, թե՞ գինու մառանները․ ո՞րն է ավելի դժվար զբոսաշրջիկի համար
Ինչպես է գյումրեցին բուրյաթներին` խաշ, իսկ իսպանացիներին խորոված ուտել սովորեցրել
Իրաքյան խոհանոց, գինի և պանիր. ինչպես է Հայաստանում զարգանում զբոսաշրջային բիզնեսը
Հայաստանում կա ամեն ինչ. նույնիսկ տեղի հանդուգն տաքսիստները հետ չեն պահի կրկին այցելելուց
Նոյեմբերը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում․ ջազ, «հարբած» պանիր, խոհանոց ու քայլերթ
The Economist–ը Հայաստանը տարվա երկիր է հռչակել ու շնորհավորել է վատ հայերենով