Վլադիմիր Պուտին

Նավթի և գազի միասնական շուկան 9 միլիարդ դոլար կավելացնի ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ին. Պուտին

105
(Թարմացված է 16:01 06.12.2018)
Պուտինն առաջարկում է օգտագործելով ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաները ԵԱՏՄ–ում մշակել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նավթի և գազի միասնական շուկայի ստեղծումը տարեկան 9 միլիարդ դոլար կավելացնի ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։

Կազմակերպության անդամ երկրները Սանկտ Պետերբուրգում ամփոփում են միության աշխատանքի արդյունքները Ռուսաստանի նախագահության տարում։ Օրակարգում եվրասիական ինտեգրացման հետագա խորացման քննարկումն է, այդ թվում` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային տնտեսությունը։ Ծրագրվում է քննարկել նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը։

Պուտինի խոսքով` երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ և արդյունավետ։ Այս տարի ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն կավելանա 2 տոկոսով։ Կազմակերպությունը բարելավել է դիրքերը միջազգային վարկանիշներում։

«Նիստի համար նախապատրաստվել են որոշումների նախագծեր նավթի, գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին։ Դա տարեկան 9 միլիարդ դոլարով կավելացնի ՀՆԱ–ն», – հավելել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով` այդ խնդիրը վերջնականապես կլուծվի մինչև 2025թ.–ը։ Պուտինը նշել է, որ գազի սակագնի ամբողջական միասնականացման համար ժամանակ է պետք։

Նա նշել է, որ ինտենսիվորեն զարգանում է արտադրական կոոպերացիան, համագործակցությունը մետաղագործության, արդյունաբերության ոլորտներում։ Կայուն կերպով աճում է նաև նորարարական ապրանքների արտահանումը։

Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է նաև մշակել ԵԱՏՄ–ում ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու մասին հարցը` օգտագործելով ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաները։ Պուտինը համոզված է, որ դա թույլ կտա բարձրացնել միության երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը` դրանք պակաս կախված դարձնելով դոլարից և այլ արտասահմանյան արժույթներից։ Դրանցից կախվածությունը նշանակում է տնտեսական ինքնիշխանության բարձրացում։

105
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Վլադիմիր Պուտին, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն գազի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում
Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը