«Բալ Է»

Ադրբեջանը «Բալ Է» չի ստանա. Ռուսաստանը հրաժարվել է մատակարարել հրթիռները

367
Ռուսական կողմը եկել է այն եզրահանգման, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանի զինված ուժերին «Բալ Է» առափնյա հրթիռային համալիր (ԱՀՀ) մատակարարել։ Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ թերթի տեղեկատվությունների՝ ռուսական կողմը եկել է այն եզրահանգման, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:

Նշում է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը նախաստորագրել էին պարտավորագիր, որը նախատեսում էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի ու մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ Է»-ի մատակարարումների թեման չի քննարկվում, քանի որ առկա է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չենք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:

Նշվում է նաև, որ «Բալ -Է»-ի մատակարարման չեղարկումը դժվար թե հանգեցնի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցմանը:

367
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան
«Ձեր նշած նոր Հայաստանում որևէ լուրջ զենքի մատակարարում ՀՀ բանակին չի եղել». Շարմազանով
Իրականում, զենքի միջազգային շուկայում պայքարն ավելի դաժան է, քան սիրիական ռազմաճակատներում