Սերգեյ Բեզրուկով

Անեչկա, շնորհակալություն. Սերգեյ Բեզրուկովը կրկին հայրացել է

52
(Թարմացված է 20:51 24.11.2018)
Բեզրուկովի երկրորդ երեխան ծնվել է։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հայտնել է, որ ծնվել է իր զավակը։

Նա այդ մասին գրել է Instagram–ում։

«Որդի (և ես կրկին նրանց կողքին էի): Անեչկա, սիրելիս, հարազատս: Շնորհակալ եմ քեզ»,- գրել է դերասանը և լուսանկար հրապարակել։

Սերգեյ Բեզրուկովը ծնվել է 1973 թվականին: Զավակին լույս աշխարհ է բերել երկրորդ կինը` ռեժիսոր Աննա Մատիսոնը, որը 2016 թվականին դուստր էր պարգևել դերասանին։ Առաջին կինը դերասանուհի Իրինա Բեզրուկովան էր։

52
Ըստ թեմայի
Ռոբերտ Դե Նիրոն 20 տարի կնոջ հետ ապրելուց հետո որոշել է ամուսնալուծվել
ԶԼՄ–ներին մի հավատացեք. Ջիգարխանյանն արդեն տանն է
Վալերիային դուր չի գալիս` ինչպես է Պրիգոժինը խժռում հայկական կոնֆետները. լուսանկար
ՆԱՏՕ–ի գրասենյակը

ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի

51
(Թարմացված է 19:33 18.04.2021)
Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցություն է հայտնում Վրբետիցե գյուղում սպառազինությունների պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և նշում, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային, որը մեղադրում է Ռուսաստանին 2014 թվականին չեխական Վրբետիցե գյուղում սպառազինությունների պահեստի պայթյունի հնարավոր մասնակցության համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք սատարում ենք մեր դաշնակցին՝ Չեխիայի Հանրապետությունը, իր տարածքում Ռուսաստանի չարամիտ գործողությունների դեմ պայքարի և հետաքննության հարցում: Այդ գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի վտանգավոր վարքագծի մոդելին»,- գործակալությանն ասել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «աջակցություն է հայտնում Վրբետիցեում պայթյունի ժամանակ զոհվածների մտերիմներին: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ

Այսօր`ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար:

Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:

ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

51
թեգերը:
Ռուսաստան, Չեխիա, ՆԱՏՕ
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ
Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ
ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիային ռուս դիվանագետների արտաքսման համար

59
(Թարմացված է 17:56 18.04.2021)
ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ այդ քայլը «վերջին տարիներին Չեխիայի նախաձեռնած հակառուսական ակցիաների» շարունակությունն է:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Պատասխան միջոցներ կընդունենք, որոնք կստիպեն այդ սադրանքի հեղինակներին գիտակցել մեր երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը խախտելու պատասխանատվության իրական ծավալը։ Չի կարելի չնկատել նաև ամերիկյան հետքը: Փորձելով հաճոյանալ ԱՄՆ-ին՝ վերջերս Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Չեխիայի իշխանությունները գերազանցել են անգամ օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերին»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից նշել են, որ դիվանագետներին արտաքսելու մասին որոշումն ընդունվել է «մերկապարանոց և մտացածին պատրվակներով»:

Հարկադրված միջոց է. Զախարովան մեկնաբանել է դիվանագետների արտաքսումը

Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:

Դիվանագետներին արտաքսելու պատճառով ՌԴ դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ

59
թեգերը:
Դիվանագետ, Չեխիա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուս դիվանագետները կոչ են արել ամերիկացի գործընկերներին Սև ծովում «զենք չճոճել»
Դիվանագետներին չեն լսում՝ կլսեն զինվորականներին. Իրանը կրկին նախազգուշացնում է կողմերին
Ռուս դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Միլոնովի` ԼՂ–ի մասին հայտարարությունների պատճառով
Արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «Կացինը», «Պնդուկը, «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշն» ու «Իքիբիրը»

0
(Թարմացված է 22:22 19.04.2021)
Ոստիկանությունն այսօր մայրաքաղաքում իրականացրել է հատուկ գործողություն ու բերման ենթարկել 50-ից ավելի անձանց։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։

Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։

Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։

0
թեգերը:
քրեական հեղինակություն, ոստիկան
Ըստ թեմայի
Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել
ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ