ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի –Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ–ն Մոսկվայում Շամիլ Բասաևի ավազակախմբի անդամներից մեկին է ձերբակալել։ Ինչպես գրված է գերատեսչության կայքում, 2018 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայի տարածքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի` 1978 թվականին ծնված Չերխիգով Հազվահա Շամշիդենովիչը, որը Բասաևի ավազակախմբի կազմում մասնակցել է Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում տեղի ունեցած հարձակման ընթացքում եղած պատանդառմանը։
Չերխիգովին տեղափոխել են Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչություն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Քննություն է տարվում։Հիշեցնենք, որ 1995 թվականի հունիսի 14-ին Բուդյոնովսկ քաղաքի վրա զինված հարձակման հետևանքով 129 բնակիչ էր զոհվել, այդ թվում՝ ոստիկանության 18 աշխատակից և 17 զինծառայող, վնասվածքներ ստացել 415 մարդ, այրվել և գնդակոծվել է 90 ավտոմեքենա, ավելի քան 1500 քաղաքացի պատանդառվել էր։
Տվյալ հանցագործության կատարման համար 1995-2013 թվականներին Ստավրոպոլի երկրամասում դատարանը մեղադրել և տարբեր ժամկետներով ազատազրկման էր ենթարկել 31 մասնակցի։ Բասաևի ավազակախմբի 18 անդամի վերաբերյալ քննությունը նրանց մահվան կամ հատուկ գործողությունների կատարման ժամանակ չեզոքացման մասին հաստատված տեղեկություններ ունի։
Օպերատիվ–հետախուզական միջացառումների արդյունքում հարձակում իրականացրած ահաբեկիչների թվում պարզվել է նաև Չերխիգովի մասնակցությունը, որի նկատմամբ հանցավոր գործունեությունը բացահայտող վկայություններ են ստացվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին


