Հատուկ ծառայությունները վնասազերծում են ահաբեկչին

Մոսկվայում բացահայտել են ԻՊ օջախ. նրանք ծրագրել են աղմկահարույց ահաբեկչություններ

173
(Թարմացված է 19:00 26.10.2018)
Գրոհայինները մտել են խորապես քողարկված խմբի մեջ և ահաբեկչական գործողություններ են ծրագրել Մոսկվայում` պայթուցիկ սարքերի կիրառումով։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային  ծառայությունը Մոսկվայի շրջանում խափանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քողարկված օջախի վեց անդամների գործունեությունը, հաղորդում է գերատեսչության Հասարակական կապերի կենտրոնը։

Ուժային մարմինների տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից առգրավվել է ավտոմատ զենք, հաշվետվություններ ահաբեկչություններ նախապատրաստելու մասին, ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու սխեմա և փողեր։

«Ձերբակալված անձինք աղմկահարույց ահաբեկչական գործողություններ են ծրագրել Մոսկվայում` ինչպես հրազենային զենքի կիրառումով, այնպես էլ ինքնաշեն պայթուցիկ սարքերի», – ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշել են ԱԴԾ–ից, նրանց ռեսուրսներով ապահովել են արտասահմանից թիրախային փոխանցումների հաշվին և ծանր քրեական հանցագործություններ կատարելու միջոցով։ Խմբի անդամները կիրառել են քողարկվելու տարբեր միջոցներ` ուղղված իրավապահ մարմիններին հակազդելուն։

«Նշված ահաբեկչական խմբի ղեկավարումն իրականացվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող գործակալների միջոցով, որոնք ծնունդով Կենտրոնական–ասիական տարածաշրջանից են», – ասվում է հաղորդագրությունում։

173
թեգերը:
Ռուսաստան
«Արմատա» Տ-14

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

53
(Թարմացված է 23:52 07.07.2020)
Ռուսաստանը շարունակում է զենքի միջազգային շուկայում «նեղել» մրցակիցներին և աշխարհում նմանը չունեցող նմուշ է առաջարկում՝ 2-րդ սերնդի «Արմատա» Տ-14 տանկը։ Դա վկայում է ռուսական պաշտպանաարդյունաբերական համալիրի հաջող զարգացման մասին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հուլիսի 6-ին ասել է, որ Մոսկվան մտադիր է արտահանել «Արմատա» Տ-14 նորագույն տանկերը։ Ռուսաստանը բացառապես վստահելի ու արդյունավետ զենք է վաճառում, որը պահանջարկ է ունենալու և առաջ է անցնելու մրցակիցների արտադրությունից։  

Танки Т-14 Армата
© Sputnik / Евгений Одиноков
«Արմատա» Տ-14

Հետաքրքրական է, որ սա հետպատերազմյան երրորդ սերնդի ստեղծած միակ տանկն է աշխարհում։ Նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս եզակի զրահատեխնիկայի դեռևս 132 միավոր ստանալու պայմանավորվածություն ունի։ Ակնկալվում է, որ դրանք կմատակարարվեն մինչև 2021 թվականի ավարտը։ Արտասահմանյան վաճառքը կսկսվի այն բանից հետո, երբ կկատարվի ՌԴ պաշտպանության նախարարության պատվերն ու կհաստատվի մեքենայի արտահանման տեսքը (մասնագետները որոշում են՝ ինչը կարող է արտասահման գնալ, իսկ որ տեսակներն են օգտագործելու բացառապես ռուսաստանյան զորքերը)։

Բարձր տեխնոլոգիական տանկը էժան չէ՝ մինչև 7 միլիոն դոլար մեկ միավորի դիմաց, ընդ որում՝ «Արմատայի» հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը։ Ի դեպ, հայտնի արտասահմանյան տանկերը ՝ Ամերիկյան «Աբրամսը», ֆրանսիական «Լեկլերկը», գերմանական «Լեոպարդը», Իսրայելական «Մերկավան», վաճառվում են 6 – 12 միլիոն դոլար գնային դիապազոնում։

Հավանական պատվիրատուները

Ավելի վաղ Եգիպտոսը որոշել էր 400 – 500 հատ նորագույն ռուսական Տ-90ՄՍ տանկ պատվիրել ու հավանաբար հետագայում Տ-14 կպատվիրի։ Հնդկաստանը պատրաստվում է մինչև 1770 ժամանակակից տանկ ձեռքբերել ու դիտարկում է նաև «Արմատան»․ նախնական գործարքի գումարը 442 մլրդ ռուբլի է գնահատվում։ Հաստատ անտարբեր չի մնա նաև Չինաստանը։

Ռուսական նորագույն տանկի արտահանման ծավալները դեռ որոշված չեն։ Անկասկած Տ-14-ը կծառայի նաև ԱՊՀ երկրների ամրապնդմանը։ Ավելի վաղ ակտիվորեն ռուսական արտադրության զրահատեխնիկա էին գնում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազաստանը, Ուզբեկստանը։

Ռուսաստանը խաղաղ քայլերով գրավել է զենքի համաշխարհային շուկայի մոտ մեկ երրորդը։ «Ռոսոբորոնէքսպորտը» 55 միլիարդ դոլարի պատվեր ունի (ԱՄՆ-ից հերո աշխարհում երկրորդ տեղն է)։ Ռուսական զենքի արտահանման մոտ 15%-ը ցամաքային տեխնիկա է։ ՌԴ-ն կարողացել է նոր տանկերի շուկայում չճանաչված առաջատար դառնալ։ Պատահական չէ, որ Արւմուտքում Տ-90 տանկն անվանել են «ռուսական պաշտպանական մահաբեր հիթ»։ Առաջիկա տարիներին «Ուրալվագոնզավոդը» մոտ 2500 Տ-90ՄՍ տանկ կուղարկի պատվիրատուներին։ Նորագույն Տ-14-ը խոստանում է արտահանման հաղթարշավի արժանի շարունակողը դառնալ։

Տեխնոլոգիական գերազանցությունը

Տ-14-ը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփմամբ մարտի, մոտոհրաձգային ստորաբաժանումների հարձակմանն աջակցելու, հակառակորդի ամրաշինական կառույցների, թաքստոցներում ու բաց տարածքում կենդանի ուժի վերացման համար։ «Արմատա» տանկը հաջողությամբ փորձարկվել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական պայմաններում։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

 «Արմատան» աշխարհում  նորագույն կառուցվածք ունեցող առաջին տանկն է, որ ստացել է ամբողջ էլեկտրամագնիսական սպեկտրում նկատելիության նվազեցման «սթելս-տեխնոլոգիաները»։ Մեքենան ունի հատուկ համակարգ, որի շնորհիվ մարտի դաշտում Տ -14-ի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ոչ թե առանձին, այլ մարտավարական օղակի կառավարման միասնական համակարգում։

Առաջատար երկրների մասնագետները երկու տասնամյակ է մտածում են կառուցվածքով Տ-14-ին նման տանկ ստեղծելու գաղափարի շուրջ։ Առաջխաղացում կա, սակայն միայն Ռուսաստանը կարող է սերիական արտադրություն սկսել։

Танки Т-14 Армата
© Sputnik / Михаил Воскресенский
«Արմատա» Տ-14

«Արմատան» աշխարհում ուղիղ մրցակիցներ կամ անալոգներ չունի։ Նախորդ տարի Տ-14-ն ամենազարգացած երկների 12 մեքենաների շարքում լավագույնն է ճանաչվել։ Ռուսաստանը միայնակ է ստեղծել այն։ Առանց չափազանցության սա կարելի է համարել տանկաշինության ոլորտի տեխնոլոգիական հեղափոխություն, այն իրավամբ կարող է զգալի տնտեսական ու ռազմաքաղաքական դիվիդենտներ բերել։

53
թեգերը:
ԱՄՆ, արտադրություն, Զենք, արտահանում, Ռուսաստան, տանկ
Ըստ թեմայի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Մոնթե» ջերմատեսիլներ և ՀՀ–ում արտադրվող «Կալաշնիկով». Փաշինյանն այցելեց գործարան
Բայքերներ

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին

157
(Թարմացված է 22:06 07.07.2020)
Ռուբեն Աղանբեկյանի որդին հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայտնի բանկիր, «Открытие» ֆինանսական կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Ռուբեն Աղանբեկյանի որդին մահացել է։ Mash Telegram ալիքի հաղորդմամբ՝ երիտասարդը մահացել է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով։

Ըստ տեղեկությունների՝ ճակատագրական վթարը տեղի է ունեցել գիշերը Խամովնիկիում։ 23-ամյա Աբել Աղանբեկյանն իր սիրելի «BMW S1000RR» սպորտային մոտոցիկլետը վարելիս է եղել, երբ մի տղամարդ հետիոտնային անցման համար չնախատեսված վայրում անսպասելի հայտնվել է փողոցում։ Տղամարդը գծանցումից 28 մետր առաջ է եղել։

Председатель Правления, член Совета директоров АО «Открытие Холдинг» Рубен Аганбегян на VIII Гайдаровском форуме «Россия и мир: выбор приоритетов» (12 января 2017). Москвa
Ռուբեն Աղանբեկյանը

Երիտասարդ բայքերը հետիոտնին չի նկատել, վրաերթի է ենթարկել նրան, ու ինքն էլ մոտոցիկլետից թռել է։ Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը։ Իսկ Աբել Աղանբեգյանը հոսպիտալացվել է գանգոսկրի հիմնային կոտրվածքով և այլ վնասվածքներով։ Նրա կյանքը փրկելու բժիշկների բոլոր ջանքերն ապարդյուն են եղել։ Մոտ 5 ժամ անց երիտասարդը մահացել է։

157
թեգերը:
Զոհ, Մահ, Երիտասարդ, հայ, մոտոցիկլետ, ավտովթար, Մոսկվա
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գումար է գողացել
ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պաատասխանը դրական է