ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինի ու Նիկ Հեյգի «Սոյուզ» նավի անձնակազմի հաջորդ թռիչքը նախատեսված է 2019 թվականի գարնանը։ Այս մասին Twitter –ի իր էջում գրել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
«Մենք վերադարձանք Զվյոզդնի։ Տղաներն անպայման կթռչեն։ Նախատեսում ենք հաջորդ տարվա գարնանը», - գրել է նա։
Ռոգոզինը նաև լուսակար է հրապարակել Օվչինինի ու Հեյգի հետ։
Мы вернулись в Звёздный. Ребята обязательно полетят. Планируем их полёт на весну следующего года. pic.twitter.com/vmEu86Sntd
— Дмитрий Рогозин (@Rogozin) 12 октября 2018 г.
«Հասկանալի է անմիջական պատճառը. բախում է տեղի ունեցել կողային տարրերից մեկում, որը առաջին աստիճանի մաս է։ Փաստացի առաջին և երկրորդ աստիճանների բաժանման արանքում շփում է տեղի ունեցել»,–ասել է «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Սերգեյ Կրիկալովը լրագրողների հետ զրույցում։
«Ռոսկոսմոսի» ղեկավարը պարզաբանել է, որ վթարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները կստացվեն հոկտեմբերի 20-ին։
#СоюзМС10: экипаж корабля занял свои места в ложементах. pic.twitter.com/xZm44pYVzE
— РОСКОСМОС (@roscosmos) 11 октября 2018 г.