Լևոն Հայրապետյան

Ռուսաստանի քննչական կոմիտեն կստուգի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

189
(Թարմացված է 18:37 10.10.2018)
Բարերարի ազգականներն ավելի վաղ հրաժարվել էին քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով այդ որոշումը, հասել է դրա չեղարկմանը։

ԵՐԵՎԱՆ. 10 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն կրկնակի կուսումնասիրի 2017թ.–ին Մորդովիայի գաղութում գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում է «Կոմերսանտը»։

Ավելի վաղ նրա հարազատները մերժել էին քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասել է դրա չեղարկմանը։ Հիմա փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի Հայրապետյանին ենթադրաբար թունավորելու հանգամանքները. վերջինը մահվան նախօրեին այդ մասին հաղորդել է իր եղբորը։

Ինչպես պարբերականին հաղորդել է փաստաբան Կարեն Ներսիսյանը, Հայրապետյանը մահից մեկ օր առաջ զանգահարել է Հայաստան` եղբորը, ինչպես նաև ընկերոջը` Պարգև արքեպիսկոպոս սրբազանին, որը գլխավորում է ՀԱԵ Արցախի թեմը, և հայտնել, որ իրեն թունավորել են։

Ներսիսյանը, վերլուծելով գործարարի հարաբերություններն իր մտերիմների հետ, պարզել է, որ նրանք կարող էին շահագրգռված լինել Հարությունյանի մահվան մեջ։

«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է մոտ 100 միլիոն դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը։ Եվ եթե Լևոնը դուրս գար բանտից, ապա ընտանիքում սրված հարաբերությունների պատճառով կարող էր տնեցիներից մեկին զրկել ժառանգության իրավունքից, ինչը նրանց կտրականապես ձեռնտու չի եղել», – ասել է փաստաբանը։

Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։

Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։

Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։

Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։

Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։

Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։

189
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Սպանված Խաչատուրյանի բարեկամները բողոքարկել են մեկուսարանից 3 քույրերին ազատ արձակելու դեմ
Հայտնի է` ով է ստանձնել Դոնեցկում սպանված Զախարչենկոյի պարտականությունները
Երևանում դաժանաբար սպանված կինը վարձով էր ապրում. ոստիկանության տեսանյութը
Սպանված Միխայիլ Խաչատուրյանը զոքանչի հասարակաց տան VIP հաճախորդն էր. սենսացիոն մանրամասներ
Պարզվել է, որ սեփական դուստրերի ձեռքերով սպանված Միխայիլ Խաչատուրյանը խոշոր պարտքեր ունի