Խանութում

«Ռոսկաչեստվոն» կստուգի Հայաստանից արտահանված և Ռուսաստանում վաճառվող հյութերը

59
(Թարմացված է 10:54 14.08.2018)
«Ռոսկաչեստվոն» ասել է` ինչին է պետք ուշադրություն դարձնել հյութ գնելիս։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Ռոսկաչեստվոն» կուսումնասիրի ռուսական խանութներում վաճառվող խնձորի հյութերը։ Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել ըմպելիքը գնելիս, և ինչպես է պետք տարբերել հյութը նեկտարից։

««Ռոսկաչեստվոն» կհետազոտի խնձորի հյութի 32 ապրանքանիշ, որոնք արտադրվում են Մոսկվայում, Կրասնոդարի երկրամասում, Մոսկվայի, Օրլովի ու Սամարայի մարզերում, ինչպես նաև Ալթայի Հանրապետությունում։ Ռուսական արտադրանքից բացի, կուսումնասիրվեն Սերբիայից, Ֆրանսիայից, Բելառուսից ու Հայաստանից բերվող հյութերը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Խնձորի հյութերը որակի ու մթերքի անվտանգության ստուգում կանցնեն 38 ցուցանիշով, նաև ընդլայնված դեգուստացիոն գնահատում կանցկացվի (արտաքին տեսք, խտություն, գույն, համ ու հոտ)։

«Լաբորատոր պայմաններում փորձագետները կգնահատեն շաքարավազի ու քաղցրացնող նյութերի, ներկերի ու կոնսերվանտների առկայությունը», — ավելացնում է «Ռոսկաչեստվոն»։

Ստուգման ծրագրում ներառված են նաև պեստիցիդների ու նիտրատների ընդլայնված խմբերի ստուգումը, որոնք կարող էին անցնել հումքից, նաև միկրոկենսաբանական ցուցանիշներն ու փչանալու առաջին նշանները։

Կազմակերպությունը նշում է, որ հետազոտության ուղղություններից մեկը ապրանքի մակնշման հավաստիությունն է լինելու. Մասնագետները պարզելու են` արդյոք հյութի քաշը համապատասխանում է տուփի վրա նշված քաշին։ Փորձագետները նաև պատասխանելու են հետևյալ հարցին` արդյո՞ք տուփի պարունակությունը վերականգված հյութ է, թե նեկտար (այսինքն` հյութը ջրիկացրած է)։

59
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

91
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

91
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

234
(Թարմացված է 18:50 02.03.2021)
Դանակի հարվածներ ստացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

234
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Սպանություն, Կրասնոդար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի
Արխիվային լուսանկար. 26 փետրվարի, 2021

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ

24
(Թարմացված է 11:45 03.03.2021)
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում են պահանջում նախագահի հետ։

 

24
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո