ՀԱՊԿ զորավարժություն

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի ավիացիայի զորավարժություններին

118
(Թարմացված է 16:00 12.08.2018)
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տրանսպորտային ավիացիան կմասնակցի Սվերդլովսկի մարզում կայանալիք զորավարժություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. «Օդային կամուրջ» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին թիմային զորավարժությունները կկայանան Ռուսաստանում հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սվերդլովսկի մարզում գործնական գործողությունների ժամանակ զինվորականները կմշակեն Կենտրոնական Ասիայի շրջանում օդային  փոխադրումների կառավարման համակարգը։

Մանևրերը հիմնականում կանցկացվեն Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում։

Մարզումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տրանսպորտային ավիացիան։

118
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանը մտադիր է լայնածավալ զորավարժություններ սկսել Պարսից ծոցում. ԶԼՄ
Հակառակորդի հանկարծակի հարձակում, հրթիռահրետանային միջոցներ. զորավարժություններ Արցախում
Հազարավոր զինծառայողներ զորավարժություններ են անցկացնում Հայաստանում
ՆԱՏՕ–ի զորավարժություններ. Վրաստանը հուսով է, որ Հայաստանը «Արժանի գործընկեր» կլինի
Զորավարժություններ Հայաստանի սահմանին` ինչ տեխնիկա է Բաքուն Նախիջևանում ցուցադրել