00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես արդարացնում եմ նրանց». Խաչատուրյան հայրասպան–քույրերի մայրը նոր մանրամասներ է հայտնել

© Photo : Никеричев Андрей / АГН "Москва"Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Кристина Хачатурян во время рассмотрения ходатайства следствия об ее аресте (2 августа 2018). Москвa
Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Кристина Хачатурян во время рассмотрения ходатайства следствия об ее аресте (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատուրյան քույրերի մայրը չի հավատում, որ իր դուստրերը նախապես են պլանավորել սպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Խաչատուրյան երեք քույրերի մայրը` Աուերլիա Դունդուկը, արդարացնում է դուստրերի արարքը, թեև նրա հավատը չի գալիս, որ աղջիկները կարող էին այդպիսի սարսափելի հանցագործության գնալ։ Իր դիրքորոշումը Դունդուկը հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Полицейский автомобиль. Архивное фото - Sputnik Արմենիա
Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27–ին, Մոսկվայի հյուսիս–արևելքում։ Քննության վարկածի համաձայն` քույրերը հարձակվել էին հոր վրա, երբ նա քնած էր ճոճվող բազկաթոռին, նրան դանակի 38 հարված էին հասցրել։ Հարցաքննության ընթացքում աղջիկները խոստովանել են իրենց մեղքն ու ասել են, որ «նրանց հարաբերությունները հոր հետ անբարյացակամ էին, քանի որ նա երկար ժամանակ իրենց տառապանքներ է պատճառել»։ Ավելի ուշ` միջնեկ քույրը` 18 տարեկան Անգելինան հայտնել էր, որ հայրը պարբերաբար ծեծում էր նրանց ու սեռական ոտնձգություններ անում։

Աղջիկների մայրը ուղեկցել է դուստրերին քննչական էքսպերիմենտի ընթացքում, որն անցկացվել էր օրերս, սակայն նա խուսափել է լրագրողների հետ խոսալուց։ Ավելի ուշ նա համաձայնել է մի քանի հարցի պատասխանել։

Դունդուկը համոզված է, որ իր դուստրերը չէին կարող կանխամտածված սպանություն գործել։

«Իհարկե արդարացնում եմ, ես իմ դուստրերին գիտեմ, նրանք անգամ ճանճի չէին վնասի։ Փողոցային շանն էին վերցնում կերակրում, իրենց հագուստով ծածկում էին նրան, մտածում էին, որ փողոցում նա իրեն վատ է զգում։ Հավատս չի գալիս, որ նրանք նման բան են արել», – ասում է Աուրելիա Դունդուկը։

Աղջիկներն ասում են, որ ոստիկանության չէին դիմում, քանի որ հայրը լայն կապեր ուներ։ Նրանք համոզված էն, որ հայրը գործը «կլղոզի»։ Անգելինան ասել է, որ դեռ 2006 թվականին նրանց մայրը փախել էր տանից, բայց Խաչատուրյանը ոստիկանության օգնությամբ միանգամից գտել էր նրան։

Մորը աղջիկները չէին պատմում ծեծերի ու բռնության մասին, քանի որ կինը միևնույնն է ոչ մի բանով չէր կարող օգնել նրանց։

Սպանությունից հետո նրանք եղբորն են զանգահարել, իսկ նա մորն է հայտնել։ Մայրը միանգամից եկել է։

«Նա հարցրեց. «Ինչու՞ եք սպանել։ Մենք մի բան կմտածեինք». Ոչ մի բան էլ չէինք մտածի։ Այլ կերպ հնարավոր չէր», – ասել է Անգելինան իրավապահներին։

Արդեն կալանավորումից հետո քույրերը բողոքել են հասարակական դիտորդների հանձնաժողովին, որ ընտանիքում մշտապես բռնություն է կիրառվել։

«Նրանք մշտապես ընկերներին պատմում էին, որ հոր կողմից անմարդկային վերաբերմունքի են արժանանում, ցույց էին տալիս իրենց կապտուկները։ Բայց խնդրում էին ոչ մի տեղ չասել, քանի որ վախենում էին իրենց կյանքի համար», – ասում է Պավել Պյատնիցկին, Մոսկվայի Հասարակական դիտորդների հանձնաժողովի անդամը։

Сестры Хачатурян перед зданием суда - Sputnik Արմենիա
«Նրանք ամեն ինչ ծրագրել էին». հորը սպանած Խաչատուրյան քույրերի եղբոր խոստովանությունը

Խաչատուրյանի մասին տարբեր կարծիքներ կան։ Հարևաններն ասում են, որ նա անհավասարակշիռ ու ագրեսիվ մարդ էր, իսկ ընկերները պնդում էին, որ նա բարեպաշտ, աստվածավախ ու շռայլ մարդ էր։

Խաչատուրյանի որդին, որը 5 տարի առաջ հեռացել էր տնից, նույնպես պնդում է, որ հայրը բռնապետ չէր, ինչպես նրան փորձում են ներկայացնել քույրերը, նա պարզապես փորձել է դուստրերին արժանապատվորեն դաստիարակել։

Նրա խոսքով` հայրը խիստ է եղել, ինչպես իսկական քրիստոնյա, կովկասցի, իսկ քույրերն իրենք էին սադրում նրան։

Նշենք, որ առաջիկա երկու ամիսը Խաչատուրյան քույրերը կանցկացնեն քննչական մեկուսարանում։ Անգելինայի խոսքով` իրենք ոչ մի բ բանի մասին չեն զղջում։

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ սպանության մեջ մեղադրվող քույրերին կալանավորելը չափազանց խիստ միջոց էր։

«Քանի որ աղջիկները համագործակցում են քննության հետ, գիտակցվում են արածը, հաշվի առնելով նրանց տարիքն ու գործի հանգամանքները, կարելի էր ազատ արձակել նրանց երաշխավորության դիմաց կամ տնային կալանք նշանակել», – հայտնել է ՄԻՊ մամուլի քարտուղարը։

Մամուլի քարտուղարը ավելացրել է, որ Մոսկալկովայի խոսքով, այս դեպքում պետք է առաջնորդվել մարդասիրության սկզբունքով։

Լրահոս
0