00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանք ամեն ինչ ծրագրել էին». հորը սպանած Խաչատուրյան քույրերի եղբոր խոստովանությունը

© Screenshot/ Youtube/ Good NewsСестры Хачатурян перед зданием суда
Сестры Хачатурян перед зданием суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպանված Միխայիլ Խաչատուրյանի որդին Նորությունների դաշնային գործակալությանը պատմել է իրենց տան ողբերգության և ներկայիս հետաքննության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Սեփական դուստրերի ձեռքով Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի որդին` Արսեն Խաչատուրյանը կարծում է, որ աղջիկները ինքնաբուխ չեն գործել, այլ ծրագրած։

Сестры Хачатурян перед здание суда - Sputnik Արմենիա
Նա ձե՞զ էլ էր ծեծում. հորը սպանած Խաչատուրյան քույրեր քննչական փորձարկում են անցել

Այս մասին նա հայտնել է Նորությունների դաշնային գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Խաչատուրյանի մարմինը 40 կտրած–ծակած վնասվածքներով հայտնաբերել էին հունիսի 29-ին մոսկովյան բնակելի տներից մեկի աստիճանների մոտ։

Հաջորդ օրը սպանության մեղադրանքով ձերբակալվել էին սպանվածի երեք դուստրերը` 17, 18 ու 19 տարեկան։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել էին մեղքն ու ասել, որ հայրը երկար ժամանակ իրենց «հոգեբանորեն նվաստացրել» է։

Աղջիկներից մեկը հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ հայրն առաջինն է հարձակվել` նրան դանակով վնասվածք հասցնելով ազդրի շրջանում։

Автомобиль полиции - Sputnik Արմենիա
Բռնարար թմրավաճառը աղջիկներին կանչում էր զանգակով. ողբերգության նոր մանրամասներ

Մահացածի որդին չի հավատում, որ դեպքերն այդպես են զարգացել։ Նրա վարկածի համաձայն` հանցագործությունը մանրակրկիտ ծրագրած է եղել, իսկ ողբերգությունից մի քանի ժամ առաջ աղջիկներն անձնական նամակում միմյանց հետ զրուցելիս գրել էին, որ «պատրաստ են նրան սպանել»։

Կրտսեր Խաչատուրյանը կարծում է, որ իր հորը հատուկ են զրպարտում` փորձելով ստեղծել բռնակալի կերպար, որն իբր աղջիկներին տնային ստրկության մեջ է պահել։ «Հորս սպանածները ոչ միայն արյունալի հանցագործություն են կատարել, այլև ամբողջ աշխարհով մեկ խայտառակել նրան` դրա համար որևէ հիմքեր չունենալով»,- համոզված պնդել է նա։

Բացի այդ, երիտասարդը պնդում է, որ աղջիկները հատուկ սադրում էին հորը, նրան փորձելով հունից հանել և այդ ամենը ձայնագրել դիկտոֆոնով։

Автомобиль полиции - Sputnik Արմենիա
Մոսկվայում սպանված Խաչատուրյանի կրտսեր դուստրը հորը դանակի 35 հարված է հասցրել

«Կհարցնեք, թե ի՞նչ առումով են փորձել հունից հանել։ Հայրս խիստ մարդ էր և աղջիկներից տարրական բաներ էր պահանջում։ Օրինակ, մաքրել տունը, ափսեները լվանալ։ Ինչը նրանք ընդհանրապես չէին անում։ Նա անդադար նկատողություն էր անում նրանց։ Դրա պատճառով մշտապես վեճեր էին լինում», – պարզաբանեց Արսենը` ավելացնելով, որ Միխայիլ Խաչատուրյանը նպատակ չի ունեցել աղջիկներին  «բռնանալու». նա պարզապես ցանկացել է «նորմալ մարդ» դաստիարակել։

«Հայրը նրանց խրատներ էր տալիս։ Նրանք դա չէին գնահատում և ուշադրություն չէին դարձնում, ինչին էլ հայրս բացասաբար էր արձագանքում և կոպիտ պատասխան տալիս», – ասել է Արսենը։

Կրտսեր Խաչատուրյանը հորը բնութագրում է որպես խիստ կանոնների մարդ, սակայն առատաձեռն ու ոչ անտարբեր։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Միխայիլ Խաչատուրյանը Երուսաղեմ և այլ սուրբ վայրեր է մեկնել, օգնություն է ցուցաբերել կարիքավորներին և եկեղեցիներին, զբաղվել բարեգործությամբ։

Հենց այդ պատճառով էլ նա հաճախ տանը չի եղել, իսկ աղջիկներն ապրում էին իրենք իրենց։ Արսենը պնդում է, թե այն պնդումը, որ հայրը տնից դուրս չէր գալիս, իրականությանը չի համապատասխանում։

Ամեն ինչ իր հիմնավորումն ուներ, պնդում է երիտասարդը։

Полицейский автомобиль. Архивное фото - Sputnik Արմենիա
Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

Նշենք, որ Խաչատուրյանի որդին ավելի վաղ նորություններում այլ անվան տակ էր հանդես եկել։ Մասնավորապես, «112» տելեգրամ–ալիքը նրան Խաչիկ էր անվանում։

Ալիքի տվյալների համաձայն` Խաչատուրյանը նրան մոր հետ դուրս էր արել տանից, սակայն հոր նկատմամբ նա չարացած չի եղել, համարելով, որ այդպես նա «ուժեղ» է դարձնում իրեն։ Նա նաև կտրականապես հերքել է հոր հասցեին հնչած մեղադրանքները՝ թմրանյութեր օգտագործելու և թմրանյութերից կախվածություն ունենալու վերաբերյալ, սակայն չի հերքել, որ հայրը հոգեմետ դեղեր օգտագործել է։

Լրահոս
0