ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի ուսանողը մահացել է` պատահաբար ընկնելով համալսարանի գլխավոր շենքի պատուհանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
«1991թ-ին ծնված երիտասարդը մահացել է, ըստ երևույթին, պատահաբար ընկնելով պատուհանից», — ասել է գործակալության զրուցակիցը։
Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ երիտասարդը նստած է եղել պատուհանագոգին։ Ինչ-որ պահի նա չի կարողացել պահել իրեն և ընկել է։ Դա տեսել է համալսարանի անվտանգության աշխատակիցը։
Իրավապահները պարզաբանում են պատահարի հանգամանքները։