Ի՞նչ գիտեն հայերը հարավուրալական Զլատոուստ քաղաքի մասին։ Կարծում եմ` Հայաստանում քչերը կկկարողանան այդ քաղաքը գտնել քարտեզի վրա։ Միաժամանակ Զլատոուստում, որն ընկած է Չելյաբինսկի շրջանում` Եվրոպայի ու Ասիայի սահմանին, քառորդ դարի ընթացքում հզոր հայ համայնք է ձևավորվել։
Արցախյան պատերազմի տարիներին այստեղ են տեղափոխվել մի քանի ընտանիքներ Լեռնային Ղարաբաղից, Հրազդանից և Ծաղկաձորից։ Նրանք այստեղ տներ են կառուցել, բիզնես են սկսել, երեխաներ են ունեցել. մի խոսքով, լիարժեք տեղ են զբաղեցրել շրջանի կյանքում։
Զլատոուստը համարվում է զինական գործի ականավոր վարպետների քաղաք։ Բավական է ասել, որ 19-րդ դարի կեսին ռուսական բանակի ամբողջ սառը զենքն արտադրվել է հենց այստեղ` Զլատուստի կայսերական զինագործական գործարաններում։ Այսօր տեղի վարպետները պատրաստում են արդեն ոչ թե շարային, այլ պարգևատրման և դեկորատիվ զենք, բայց աշխատավոր մարդու և յուրահատուկ պողպատի արտադրության արվեստի նկատմամբ հարգանքը նախկինի պես ուժի մեջ է։
Հայերը միշտ աչքի են ընկել ոչ միայն բիզնես կազմակերպելու կարողությամբ, այլ նաև ցանկացած նուրբ արվեստի մեջ հմտությամբ։ Ահա թե ինչու են նրանք Զլատոուստում հյուրանոցներից բացի կառուցում հյուրանոցներ, սրճարաններ և առևտրի կենտրոններ, ինչպես նաև նոր գործարանային արտադրամասեր, միջոցներ ներդնում մետաղի մշակման, շինանյութերի արտադրության և բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների մեջ։ Այդ պատճառով Զլատոուստի հայ համայնքը մեծ հեղինակություն ունի քաղաքային շրջանի սահմաններից դուրս։
Տեղի հայերը բիզնես ունեն Չելյաբինսկում, Միասեում, Մագնիտագորսկում և Հարավային Ուրալի այլ քաղաքներում։ Զլատոուստի հայ ձեռնարկատերերի ակտիվությունը չի սահմանափակվում տնտեսությամբ։ Նրանք մեծ միջոցներ են ներդնում սպորտի զարգացման, սոցիալական և մշակութային օբյեկտների, քաղաքի բարեկարգման մեջ, որը դարձել է նրանց հարազատ հայրենիքը։
Ինչպես պնդում է Զլատոուստի քաղաքապետ Վյաչեսլավ Ժիլինը, հայ համայնքը ոչ միայն ներդաշնակորեն ներառվել է քաղաքի կյանքում, այն մեզ համար գտածո է դարձել, քանի որ ավերիչ 90-ականներին, երբ «զինագործ վարպետների քաղաքի» ձեռնարկությունները սնանկացել են կամ փակվել, հենց մի քանի հայ ընտանիքների ակտիվության շնորհիվ հաջողվել է վերականգնել արտադրությունը և ակտիվացնել սոցիալական ու մշակութային ծրագրերը։
«Մեր քաղաքը բազմազգ է, այստեղ ապրում են բաշկիրներ, թաթարներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Բայց հայերը Զլատոուստ են բերել անխոնջ աշխատավորերի յուրահատուկ կերպարը և ապացուցել, որ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում քաղաքում։ Նրանք մեր եղբայրներն են ոչ միայն հավատով, այլ նաև ոգով», — կարծում է Վյաչեսլավ Ժիլինը։
Այսօր Զլատոուստի հայ համայնքն այնքան է մեծացել, որ սեփական եկեղեցու կարիք ունի։ Ինչպես ընդունված է, եկեղեցի կառուցելուց առաջ հայերն անցած տարի այդ քաղաքում խաչքար են տեղադրել։

Իսկ այս տարվա հունիսի 1-ին Զլատոուստի Սերաֆիմ Սարովսկու ուղղափառ մայր տաճարի բակում տեղի է ունեցել այդ խաչքարի օծումը` շրջանային ղեկավարության, ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի պատգամավորների մասնակցությամբ։
Հայաստանի Հարավային Ուրալ էին ժամանել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը (Ծաղկաձորը Զլատոուստի քույր քաղաքն է) և Ծաղկաձորի եկեղեցիների մեկի քահանա հայր Ներսեսը։ Նրանց հետ եկել էին նաև Հայաստանի Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։

Տոնի գագաթնակետը դարձել է խաչքարի օծման ծեսը։ Հայ առաքելական եկեղեցու և Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանաների անցկացրած արարողությունը` Զլաոտոուստի և Սատկինսկի եպիսկոպոս Վիկենտիի և Եկատերինբուրգում ՀԱԵ սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արիստակեսի անմիջական մասնակցությամբ, համատեղ էր, միահավատ։ Պատարագի ավարտից հետո վեհապետ Վիկենտին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին լանջախաչեր նվիրեց։

Ի դեպ, խաչքարի օծմանը ներկա էր նաև Չելյաբինսկի մարզի Գոռնոզավոդսկի երկրամասի գլխավոր իմամ-մուհտասիբ Մուհամմադ հազրաթ Մինիգալիևը, որը կողմ է միմյանց ավանդույթներն ու սրբությունները հարգելու միջոցով ժողովուրդների ու կրոնների միասնականությանը։
Հայկական խաչքարի օծման միջեկեղեցական քրիստոնեական ծեսը շատ յուրահատուկ էր և խորհրդանշական։
Խորհրդանշական էր, որ երբ քամին գցեց երկու պետական դրոշները (ռուսական և հայկական), որոնք դրված էին խաչքարի մոտ, ռուս ուղղափառ քահանան բնազդաբար նետվեց բարձրացնելու հայկական դրոշը, իսկ հայ համայնքի ներկայացուցիչները` ռուսականը։
Խորհրդանշական էր նաև այն, որ տոնի մասնակիցներից ոչ ոք չխոսեց քաղաքականության մասին։ Միայն հոգու և համատեղ նախագծերի մասին։ Օրինակ` Զլատոուստում հայկական եկեղեցու գալիք հիմնարկեքի, հայկական պատվիրակության ուղևորության, Զլաոտոուստի և Ծաղկաձորի դպրոցականների միջև Երկրորդ վիրտուալ շախմատային մրցաշար անցկացնելու մասին։

Խաչքարի օծման ժամանակ հնչած ռուսական և հայկական աղոթքներն ու երգերը, Զլատոուստի Հայկական մշակութային կենտրոնի կազմակերպած ազգային պարի ելույթը` Քրիստինա Խուդոյանի գլխավորությամբ, Սերաֆիմի մայր տաճարի դիմաց, ինչպես նաև հանդիսատեսի հսկայական թիվը խոսուն հաստատումը դարձան հայտնի փաստի, որ հայերի ու ռուսների բարեկամությունը կախված չէ Հայաստանում կամ Ռուսաստանում տիրող քաղաքական իրավիճակից։
«Հայկական խաչքարը կարող է գտնվել միայն այն երկրում, որը մենք` հայերս, սուրբ ենք համարում։ Մեր խաչքարերն այսօր տեղադրված են Ռուսաստանի բոլոր շրջաններում, և դա խոսում է այն մասին, որ մենք ռուսական հողը սրբազան ենք համարում մեզ համար։ Խաչքարերի տակի հողը, որտեղ էլ նրանք գտնվեն, հայկական հողի կտորներ են», — Զլատոուստում հայկական խաչքարի տեղադրումը այսպես գնահատեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանը։
Ռուսական հողում հայությունն արդեն մոտ երկու հարյուր տարի անշեղորեն բարգավաճում է իր համայնքներով, եկեղեցիներով և խաչքարերով։ Ու շարունակում է սերտ հարաբերություններ հաստատել բազմազգ Ռուսաստանի ժողովուրդների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։
Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։
Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։
Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։
Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։
Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։
Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։
Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։
Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։
Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։
Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։
Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։
Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։
ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։
Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։
Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։
Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։
Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։
Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։
Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։
Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։
Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։
Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։
Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։
Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։
Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։
Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։
Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։
Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։
Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։


