Արտաշես Սարգսյան

Երկիրը ճահճից դուրս բերելու համար Փաշինյանը պետք է զոհողությունների գնա. Արտաշես Սարգսյան

235
(Թարմացված է 01:52 24.05.2018)
Ռուսաստանցի պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը (Տաշ) Sputnik ռադիոյի եթերում մեկնաբանել է Հայաստանի «թավշյա հեղափոխությունը», ինչպես նաև իր կարծիքը հայտնել հայ–ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի Sputnik. Վաղ թե ուշ Փաշինյանը ստիպված է լինելու զոհաբերել իր խելահեղ վարկանիշը և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կօգնեն երկիրը դուրս բերել ճահճից։  Այս մասին Sputnik  ռադիոյի եթերում  հայտնեց Comedy Club–ի հիմնադիրներից մեկը` պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը։

Նա համոզված է, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծումը տիտանական աշխատանք է պահանջում։

Պրոդյուսերն ընդգծեց, որ իշխանության և քաղաքացիների փոխհարաբերությունները փոխվել են Փաշինյանի կառավարման առաջին իսկ օրվանից։

Սարգսյանը Փաշինյանին ոչ միայն խելացի և գաղափարական, այլև անշահախնդիր մարդ է համարում։

«Թավշյա հեղափոխության» մասին խոսելիս Տաշը նշեց, որ Հայաստանում բողոքի ցույցերի հիմնական կատալիզատորը սովորական սուտն էր.  Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ սահմանադրական բարեփոխումներից և նախագահի պաշտոնում երկու ժամկետ գտնվելուց հետո նա չի զբաղեցնի կառավարության ղեկավարի պաշտոնը, սակայն խոստումը չկատարեց։

Ճիշտ է՝ ՀՀԿ–ն հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն դրան հասավ իշխանության բոլոր ինստիտուտների հանդեպ համընդհանուր հիասթափության ֆոնին` քաղաքական և ֆինանսական լծակներն օգտագործելով, կարծում է պրոդյուսերը։

Նա չբացառեց, որ եթե Սարգսյանը չցանկանար վարչապետ դառնալ, և վարչապետ դառնար Կարեն Կարապետյանը, ապա հանրապետականները առաջ կանցնեին։

Գնահատելով երկրում առկա տնտեսական վիճակը, Սարգսյանն այն աղետալի անվանեց։  Նա նշեց, որ երկար տարիներ մարդիկ պարզապես հեռանում էին երկրից։ Բոլոր ոլորտները բաշխված էին մենաշնորհների, որոնք բաժանվում էին իշխանությանը մոտ և նրա նկատմամբ լոյալ լինելու սկզբունքով, պարզաբանեց Սարգսյանը։

Հայտնի պրոդյուսերն ավելացրեց` Փաշինյանի առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ցանկացած ապրանք, ինչպես նաև հրահանգեց փոփոխել մաքսային ծառայությունների աշխատանքը։

«Այսինքն նոր վարչապետի պաշտոնավարման առաջին իսկ օրերին փոխվեցին իշխանության և քաղաքացիների փոխհարաբերությունները», – նշեց Սարգսյանը։

Մեկնաբանելով այն տեսակետը, որի համաձայն իշխանությունը փողոցում փոխել չի կարելի՝ պրոդյուսերն ասաց, որ Սերժ Սարգսյանն ինքն է ընդունել իր սխալը. նա հասկացավ, որ փողոց է դուրս եկել ոչ թե հասարակության ինչ–որ մի մաս, այլ որ ցուցարարներն արտահայտում են ամբողջ երկրի կարծիքը։

«Նա հասկացավ, որ սա արդեն համակարգային բեկում է, որ դա իսկապես ամբողջ երկրի կարծիքն է։ Ոչ թե մի խումբ ընկերներ են դուրս եկել, այլ իսկապես դանակը ոսկորին է հասել, կուտակվել է. համակարգը կոտրվել է», – նշեց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն իր դիրքերը Հայաստանում  ամրապնդելու համար։  Հայերի լոյալությունը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ բավական բարձր է և անհրաժեշտ է պահպանել դա ու բազմապատկել, կարծում է Սարգսյանը։

Ռուսաստանում բավական հաջողակ հայկական համայնք կա, որը Հայաստանի կյանքում լուրջ դեր է խաղում։ Համապատասխան աշխատանք պետք է տանի նաև դեսպանատունը, կարծում է պրոդյուսերը։

«Հայաստանի գոյությունն առանց Ռուսաստանի չեմ պատկերացնում», – ընդգծեց նա։

Ըստ Արտաշես Սարգսյանի` Նիկոլ Փաշինյանը անմիջապես հասկացրեց, որ ինքը մեծամասնության կարծիքն է ներկայացնում. Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունը հավիտյան է։

Այլ բան է, որ մի շարք խնդիրներ կան, որոնք քննարկումներ և երկխոսություն են պահանջում։ Օրինակ՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցը։

«Բայց դրանք գործընկերային երկխոսության հարցեր են, փոխհարաբերությունների և երկխոսության հարցեր։ Ընդհանուր առմամբ, այլ տարբերակ լինել չի կարող», – համոզված է Սարգսյանը։

235
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1159)
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

9
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

9
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

76
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

76
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պիտակ, որի վրա գրված է. «Արտադրված է Թուրքիայում»

Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից

0
(Թարմացված է 15:03 05.03.2021)
Հայկական կողմն առաջարկել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից հանել 75 երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։

Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։

0
թեգերը:
Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Թուրքիա
Ըստ թեմայի
Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին
ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար
ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ