00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության իր ուղենիշը

© Photo : official site of the Prime minister of RAДелегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном на саммите ЕАЭС (14 мая 2018). Сочи
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном на саммите ЕАЭС (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստի մասնակիցները քննարկել և համաձայնեցրել են տնտեսական ինտեգրման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ընդհանուր շուկայի ազատականացման հետագա ծրագրերը:

Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Փաշինյանի այցը Սոչի կամ խնդրահարույց հանգույցներ հայ-ռուսական հարաբերություններում

Ընդունվել են ԵԱՏՄ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշները, ինչպես նաև նախանշվել համագործակցության զարգացմանը միտված քայլերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` ատոմային և վերականգնվող էներգետիկան, թվային տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական քաղաքականությունը: Հատուկ ուշադրություն է ցուցաբերվել միության միջազգային գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ստորագրման են պատրաստվել Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի հաստատման մասին որոշումը:

Որոշվել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսել է բոլոր ներկաներին շնորհավորելով անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Ապա ՀՀ վարչապետը սրտանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև նման բարձր մակարդակի գագաթնաժողով կազմակերպելու համար:

Альт: Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Պուտինը գործընկերներին է ներկայացրել Փաշինյանին. մեկնարկել է ԵԱՏՄ խորհրդի նիստը

«Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, որի մասին, կարծում եմ, լավ տեղեկացված եք: Մենք արդեն ձևավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով:

ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»»,–ասել է Փաշինյանը։

Александр Лукашенко и Никол Пашинян - Sputnik Արմենիա
«Կեցցեք դուք». Լուկաշենկոն Սոչիում հանդիպել է Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետը ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի դիտորդի կարգավիճակի մասին դրույթը ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: «Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձևաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել ևս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը և շատ ավելիին:

2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով:

Լրահոս
0