Միսս Ռուսաստան 2018

Ռուսաստանն ընտրեց ամենագեղեցիկ աղջկան․ «Միսս աշխարհ» կմեկնի ուսանողուհին Չուվաշիայից

223
Պաշտոնապես ընտրված Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկը՝ Յուլյա Պոլիչիխինան, սիրում է ֆիթնես-աերոբիկա ու գրքեր կարդալ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik․ Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել Յուլյա Պոլիչիխինան Չուվաշիայից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Միսս Ռուսաստան 2018» ազգային մրցույթը կայացավ նախօրեին՝ ապրիլի 14-ին, Մոսկվայում։

Յուլյան 18 տարեկան է, նա սիրում է զբաղվել ֆիթնես-աերոբիկայով։ Աղջիկը ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, իսկ հիմա սովորում է Չուվաշիայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսում։ Հասցնում է նաև մոդել աշխատել։ Աղջկա սիրելի ստեղծագործությունը Դենիել Կիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպն է։

Որպես հաղթողը նա 1 000 000 դոլար արժողությամբ թագ է ստացել։

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հայտնում է, որ թագը պատրաստված է սպիտակ ոսկուց, 200 մարգարիտից ու հսկայական քանակությամբ ադամանդներից, շափյուղաներից ու ռուբիններից։ Քարերի գույնը խորհրդանշում է ռուսական եռագույնը։

Թագը հանձնել է  նախորդ տարվա գեղեցկության թագուհին՝ 22-ամյա Պոլինա Պոպովան։

Նոր «Միսս Ռուսաստանը», ըստ ավանդույթի, կստանա խոշոր դրամային մրցանակ, ավտոմեքենա, նաև «Միսս Աշխարհ» ու «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթներին Ռուսաստանը ներկայացնելու իրավունք։

  • Միսս Ռուսաստան 2018
    Միսս Ռուսաստան 2018
    © Sputnik / Рамиль Ситдиков
  • Միսս Ռուսաստան 2018
    Միսս Ռուսաստան 2018
    © Sputnik / Рамиль Ситдиков
  • Միսս Ռուսաստան 2018
    Միսս Ռուսաստան 2018
    © Sputnik / Рамиль Ситдиков
  • Միսս Ռուսաստան 2018
    Միսս Ռուսաստան 2018
    © Sputnik / Рамиль Ситдиков
1 / 4
© Sputnik / Рамиль Ситдиков
Միսս Ռուսաստան 2018

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտեր են ուղարկել 18-ից 23 տարեկան 70 աղջիկ։ Եզրափակիչ էին անցել նրանցից միայն 50-ը։

50-ից ընտրեցին լավագույն 20-ին։ Նրանցից 10-ին մի քանի շաբաթ շարունակ ընտրում էր մրցույթի կայքի լսարանը, երկրորդ տասնյակին՝ նախաժյուրին։

Աղջիկների գեղեցկությունը գնահատում էին երգիչ Դմիտրի Մալիկովը, մոդելավորող Իգոր Չապուրինը, «Միսս աշխարհ 2018» Քսենիա Սուխանովան, կոմպոզիտոր Վլադիմիր Մատեցկին ու Մեծ թատրոնի ներկայացուցիչ Դենիս Ռոդկինը։

Հանդիսավոր արարողությունը վարում էին DJ Love Radio Մաքսիմ Պրիվալովն ու հաղորդավարուհի, վիցե-միսս Տիեզերք 2008 Վերա Կրասովան։

223
Ըստ թեմայի
Բաքվեցի «Միսս պողպատյա հետույքը» մարտահրավեր է նետում ադրբեջանցի տղամարդկանց
Ո՞վ դարձավ «Աշխարհի միսս բիկինի» տիտղոսակիրը. լուսանկարներ
Սեքս–սկանդալ «Միսս Ամերիկայում». համացանցում անձնական նամակագրություն է հայտնվել