ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեի (Գիա Քութաիսցի) սպանության հետաքննության շրջանակներում Հայաստանի քաղաքացի է ձերբակալել, հայտնում է Hurriyet-ը։
Մասնավորապես ոստիկանությունը ձերբակալել է «Օրենքով գող» Գիգա Պետրիաշվիլուն («Պրոֆեսոր»), որը Քութաիսցու կողքին է գտնվել նրա սպանության պահին, ինչպես նաև հինգ կասկածյալի` ՀՀ, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ Ռ.Ա. (54 տարեկան), Դ.Գ. (55 տարեկան), Դ.Կ. (32 տարեկան), Ա.Մ. (32 տարեկան) և Ա.Ջ. (41 տարեկան)։ Թե նրանցից ով որ երկրի քաղաքացի է, չեն հայտնում։
Հիշեցնենք, որ ազդեցիկ «օրենքով գող» Գիա Քութաիսցուն գնդակահարել էին ապրիլի 8-ին Ստամբուլում։ Նրա ուղեկիցը` նույնպես «օրենքով գող» «Պրոֆեսորը», վիրավորվել էր ոտքից։
Գիա Քութաիսցու սպանության պատճառը, նախնական տվյալով, կարող էր լինել ՌԴ Ռոստովի մարզում ազդեցություն հաստատելու համար երկու կլանների միջև մղվող պայքարը։ Այս պահին համարվում է, որ մարզը «օրենքով գող» Նոդար Ուսոյանի ենթակայության տակ է (Նոդար Ռուստավսկին)։ Այնուամենայնիվ, սպանված Գիա Քութաիսցին, ինչպես նաև նրա համախոհ Գոչա Ալփաիձեն (Ալֆասոն) փորձում էին Ռոստովի մարզում առաջ քաշել իրենց դրածոյին` Արթուր Աթաբեկյանին, որը հայտնի է Արթուր Մոլոդոյ անունով։
Անցյալ տարվա ամռանը Աթաբեկյանը հայտնվել է Դոնի Ռոստովի ժամանակավոր մեկուսարանում և իրեն «օրենքով գող» հռչակել, սակայն տեղի «գողերը» նրան չեն ընդունել։
Այդ փորձի արդյունքում, որոշ տվյալների համաձայն, անցյալ տարի Ալֆասոնի դեմ մահափորձ էին իրականացրել, բայց «գողը» ողջ էր մնացել։ Գիա Քութաիսցու սպանությունը Նոդար Ռուստավսկու դիրքերը խարխլելու փորձի համար վրեժ լուծելու շարունակությունն է։ Այնուամենայնիվ, Ալֆասոնի դեմ անցյալ տարվա մահափորձի հավանական կազմակերպիչների թվում նշում էին «օրենքով գող» Զապա Լեննականցու (Անդրանիկ Սողոյան) անունը։ Նրա անվան հետ էին կապում նաև մեկ այլ քրեական հեղինակության` Դավիթ Ալխանաշվիլու (ավելի հայտնի է Դաթո Պանկիսկի անունով) սպանության հետ։ Ե՛վ Ալֆասոնի մահափորձը, և՛ Պանկիսկու սպանությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտցվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։



