Բժիշկներ

Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում

155
(Թարմացված է 12:58 12.04.2018)
Պետերբուրգի գլխավոր մանկական սրտավիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը նորածնի սրտի եզակի վիրահատություն է անցկացրել։ Բարդագույն վիրահատական միջամտությունից հետո հաջողվել է փրկել երեք ամսական Անդրեյի կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Սրտավիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը բժիշկների թիմի հետ երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է անցկացրել Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «Դոկտոր Պիտեր» պարբերականը։

Փոքրիկ Անդրեյը ծնվել էր սրտանոթային համակարգի շատ հազվադեպ արատով. նա միայն մեկ ընդհանուր անոթ ուներ դիսպլաստիկ, սխալ ձևավորված փականով, դա կոչվում է ընդհանուր շնչերակային փող։

«Այդպիսի երեխաներին ծնվելուց անմիջապես հետո պետք է շտապ վիրահատել, քանի որ փականի չորրորդ աստիճանի անբավարարությունը միանշանակ մահվան ելք է ունենում», — նշել է №1 մանկական քաղաքային հիվանդանոցի սրտավիրաբուժության բաժնի պետ, Պետերբուրգի գլխավոր մանկական սրտավիրաբույժ Մովսեսյանը։

Բժիշկի խոսքով` ամբողջ աշխարհում այդպիսի վիրահատության եզակի դեպքեր են եղել։ «Ռուսաստանում սրտի վնասվածքի այդպիսի համադրության դեպքում նման վիրահատություն առաջին անգամ էր անցկացվում։ Թիմին հաջողվեց համադրել տարբեր մեթոդիկաները։ Երեխան ողջ է, նոր փականն աշխատում է։ Դա պետք է թույլ տա նրան մեծանալ ու ապրել իր կյանքի բարդ շրջանը»։

Սանկտ Պետերբուրգի №1 քաղաքային մանկական հիվանդանոցում արդեն պատրաստվում են դուրս գրել երեք ամսական Անդրեյին։

155
Ըստ թեմայի
Այդպես էլ է պատահում. Իռլանդիայում բժիշկները տղայի ոտքը թարս են կարել
Բժիշկները բացահայտել են հեռուստացույցի նոր վտանգը․ այն կարող է սպանել
Հայ բժիշկները վերականգնել են գյումրեցի աղջկա լսողությունը
Իվան Սաֆրոնով

Մոսկվայում պետական դավաճանության կասկածանքով «Ռոսկոսմոսի» պաշտոնյա է ձերբակալվել

2
(Թարմացված է 12:36 07.07.2020)
Համացանցում տեսանյութ է հայտնվել «Ռոսկոսմոսի» ղեկավարի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդական Իվան Սաֆրոնովի ձերբակալությունից։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Մոսկվայում ձերբակալել են «Ռոսկոսմոս» կորպորացիայի խորհրդական Իվան Սաֆրոնովին։ Տեղեկությունը հաստատել են կորպորացիայից։

«Այսօր քննչական մարմինները ձերբակալել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Ի.Ի. Սաֆրոնովին», – գրված է կորպորացիայի հաղորդագրության մեջ։

Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ–ի 275–րդ հոդվածով։ Ներկա պահին քննչական միջոցառումներ են անցկացվում։

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան ամեն կերպ աջակցում է քննչական մարմիններին։ Նշվում է, որ կորպորացիայի աշխատակցի ձերբակալությունն ընկերությունում նրա ընթացիկ աշխատանքի հետ որևէ առնչություն չունի։ LIFE SHOT տելեգրամ ալիքը դեռ մինչև պաշտոնական հաստատումն էր Սաֆրոնովի ձերբակալության տեսանյութը տարածել։

Ընկերությունում խորհրդականի պաշտոնը նա զբաղեցնում է ընդամենը մի քանի ամիս։ Պարտականությունների մեջ էր մտնում պետական կորպորացիայի և նրա կազմում գործող ձեռնարկությունների ներսում տեղեկատվական քաղաքականության կառուցումը։ Բացի այդ, Սաֆրոնովը մի քանի հատուկ ծրագրեր էր համակարգում։

Միևնույն ժամանակ, ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքի տվյալներով` Սաֆրոնովն ավելի վաղ «Կոմերսանտ» թերթի լրագրող է եղել։

Նրան այնտեղ ազատել էին աշխատանքից Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հավանական հրաժարականի մասին հոդվածից հետո։

Ինքը` լրագրողը, պնդում էր, որ տեղեկատվության աղբյուրը բարձրաստիճան և վստահելի անձ է։

2
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխանովան, արխիվային լուսանկար

Իզո՞ւր է նեղացել երիտասարդ կնոջ պատճառով․ ինչո՞ւ է Պետրոսյանը դատի տվել Կոկլյուշինին

102
(Թարմացված է 00:43 07.07.2020)
Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այս թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։ Բայց երիտասարդ կնոջ պատճառով նրանց միջև սև կատու է անցել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը դատարանում գրող-երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինի դեմ հայց է ներկայացրել սխալմամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ինքը՝ Կոկլյուշինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասարդ կնոջը՝ Տատյանա Բրուխունովային և պատասխանատվության կանչել գործընկերոջը՝ Վիկտոր Կոկլյուշինին։ Բանն այն է, որ Տատյանան շարունակ խիստ քննադատությունների կիզակետում է հայտնվում։ Մեկ նա բոլորին դուր չի գալիս, մեկ նրա ընտրությունները դուր չեն գալիս, հագուստը չի սազում և այլն։

Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրա հասցեին ոչ կոռեկտ է արտահայտվել երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինը։ Ռուսական պարբերականների տվյալներով՝ Կոկլյուշինը հայտարարել է, որ Պետրոսյանը դադարել է հայտնվել հեռուստաէկրաններին, իսկ Տատյանան բոլորովին այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Դրանից հետո Պետրոսյանը սկսեց պաշտպանել կնոջը և որոշեց պատասխանատվության կանչել Կոկլյուշինին։ Արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը համապատասխան հայց ներկայացրեց դատախազություն։ «Պետրոսյանը խիստ վրդովված էր, մենք էլ որոշեցինք անպատիժ չթողնել այս ամենը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ ուղղված են նրա արժանապատվությանը և պատվին»,-մեջբերում է պարբերականը արտիստի ներկայացուցչի խոսքերը։ Կոկլյուշինին սպառնում է մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ

Մեկնաբանելով այդ զարգացումները, Կոկլյուշինն ասել է, որ իր խոսքերում որևէ վիրավորական բան չի եղել։ Հուլիսի 6-ին նա հանդիպել է փաստաբան Ժորինի հետ և բացատրել է թյուրիմացության պատճառները։

««Собеседник» պարբերականում հոդված էր հրապարակվել, որը երկու մասից էր բաղկացած։ Առաջին հատվածում ես էի պատասխանում թղթակցի հարցերին, երկրորդում՝ մի արտիստ, որը չէր ցանկացել իր անունը հրապարակել։ Եվ ահա, երկրորդ մասը բավականին կտրուկ է, այնտեղ արտահայտություններ կան, որոնք չեն կարող դուր գալ։ Իսկ երբ տարբեր այլ պարբերականներ սկսեցին արտատպել, ուրիշի խոսքերը վերագրեցին ինձ»,-ասել է Կոկլյուշինը։

Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այդ թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորիան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում է ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում է ամուսնալուծությունից հետո։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

102
թեգերը:
փաստաբան, դատ, Տատյանա Բրուխունովա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին