00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կդիմակայի պատժամիջոցներին, իսկ Հայաստանը` դրանց հետևանքներին. փորձագետներ

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցСельскохозяйственная ярмарка
Сельскохозяйственная ярмарка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը պետք է շուկան փակի արտասահմանյան արժույթային թրեյդերների, հատկապես սպեկուլյանտների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը հանգիստ կարող դիմակայել պատժամիջոցների ալիքին, իսկ Հայաստանը` դրանց հետևանքներին։ Այսպիսի կարծիք են հայտնում ինչպես ռուս, այնպես էլ հայ փորձագետները։

Ապրիլի 6–ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել 38 ռուս գործարարների, պաշտոնական անձանց ու ընկերությունների դեմ, այդ թվում է նաև` «Ռասուլի», որի դուստր–ընկերությունը` «Ռուսալ Արմենալը»,  Հայաստանի ամենախոշոր արտահանողներից է։

Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
Ո՞վ է ուզում պայթեցնել Ռուսաստանի «անդրկովկասյան փորատակը» և ո՞վ է փորձում կանխել դա

Ռուբլու արժույթը դոլարի նկատմամբ այսօր կազմել է 60 ռուբլի, եվրոյի նկատմամբ` 75։ Սա կարող է խանգարել Հայաստանից Ռուսաստան արտահանմանը (որքան ցածր է ռուբլու փոխարժեքը, այնքան ավելի թանկ  է նստում ապրանքը փոխադրելիս)։

«Ռուսաստանցիների գնողականությունն առանց այդ էլ կրճատվել է, երբ 2014 թվականին նավֆի գներն անկում են ապրել։ Իհարկե, մեր տնտեսությունն ավելի կայուն կդառնա, եթե խոշոր առևտրային գործընկերը մեկը չլինի։ Նույնիսկ հաշվի առնելով ռուսական շուկայի ողջ կարևորությունը` առևտրային գործընկերները ավելի շատ պետք է լինեն։ Սակայն առաջին անգամը չէ, որ մենք այսպիսի իրավիճակում ենք հայտնվում։ Կարծում եմ` բարդությունները հաղթահարելի են», – ասում է տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Հայկական մրգերի, ջեմերի ու լոլիկների համար վաճառքի ռիսկերը մի փոքր կաճեն, սակայն այդ ռիսկերը չափավոր են։

Արդյո՞ք հետևանքներն ուղղակի կլինեն (այդ թվում` «Ռուսալ Արմենալի» համար)։ Մանասերյանը կարծում է, որ այստեղ անհանգստանալու կարիք չկա։ Այդ հարցերում Հայաստանը ԱՄՆ–ի իշխանությունների հետ փոխհամաձայնության է հասել։ Այն գործում է նաև Հայաստանի ու Իրանի առևտրի (ընդհանուր առմամբ, համագործակցության) հարցում։

Տնտեսական գիտությունների դոկտորը կարծում է, որ ռուսական կողմն անհրաժեշտ հակամիջոցներ, ընդ որում` ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ,  չի ձեռնարկում։

Здания генконсульств США - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Ընդ որում, եթե «Ռուսալի» դեպքում խոսքը համաշխարհային շուկայից ռուսական ընկերության դուրս մղման մասին է, ապա «Գազպրոմ Բուրենիե» ընկերության դեպքում փորձեր են արվում ընկերությունը դուրս մղել անմիջապես ռուսական շուկայից։

Նա հավելեց, որ եթե ԱՄՆ–ն փակում է իրենց ֆինանսական շուկան, ապա ռուսական Կենտրոնական բանկը պետք է փակի ամերիկյան արժույթային այն թրեյդերների մուտքը, որոնք առք ու վաճառքի հարցում չարաշահումներ են թույլ տվել։ Այս պատժամիջոցը ոչ այլ ինչ է, քան նոր չարաշահում, այսինքն ` ռուսական շուկայում դոլարի ծավալը արհեստականորեն սահմանափակելու փորձ։

«Բայց կարծում եմ, որ արժեթղթերի շուկաները մեկ–մեկուկես ամսվա ընթացքում աստիճանաբար կվերականգնեն այն կորուստները, որոնք ունեցել են այս երկու օրերի ընթացքում»,  –ամփոփեց Դելյագինը։

Տնտեսագետը համոզված է, որ Կենտրոնական բանկի ավելի խիստ, մոնետար քաղաքականությունը թույլ կտա նախօրոք խուսափել այդպիսի իրավիճակներից։

Լրահոս
0