Մառա Բաղդասարյանը

Առանց վարորդական իրավունքի մրցարշավորդը. արկածախնդիր Մառա Բաղդասարյանին կրկին տուգանել են

71
(Թարմացված է 21:56 06.04.2018)
Բազմաթիվ քրեական պատմությունների հերոսուհուն ավելին վաղ դատարանի որոշմամբ ցմահ զրկել էին վարորդական իրավունքից, սակայն նա կրկին որոշել է նստել ղեկի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Մոսկվայում ոստիկանությունը տուգանել է սկանդալային մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Ինչպես հայտնի է` ավելի վաղ դատարանը վարորդական իրավունքից ցմահ զրկել էր բազմաթիվ քրեական պատմությունների հերոսուհի Մառա Բաղդասարյանին։ Սակայն մարտի 31-ին նա որոշել էր կրկին նստել մեքենայի ղեկի առաջ։

Մրցարշավորդուհին մոտ երկու մետր ճանապարհ էր անցել, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին նրա Mercedes-ն ու տուգանել 15 հազար ռուբլի։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինյան պողոտայում։ Mercedes-ով մրցավազքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել, «Լուկոյլ» ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովն ու նրա ընկերներն իրականացրել էին 2016 թվականի մայիսին, ընդ որում` իրենց արկածները հեռարձակել էին համացանցում։ Որոշ տվյալների համաձայն` Մառա Բաղդասարյանը Շամսուարովի ընկերուհին է։

Մառա Բաղդասարյանը մի քանի տասնյակ ՃՏՊ-ների մասնակից է։ 2015 թվականին նա իր ընկերների հետ եղել է BMW-ի մեջ, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեծ Range Rover-ին։ Վթարից հետո 2 մարդ մահացել էր, իսկ Բաղդասարյանը կոմայի մեջ էր հայտնվել։

2017 թվականի մարտին Մոսկվայի Սավելովսկի դատարանը Բաղդասարյանին զրկել էր մեքենա վարելու իրավունքից, հուլիսին դատապարտել էր 600 ժամ ուղղիչ աշխատանքների։

71