Նիկոլայ 2–րդ ցար

Ինչպես են փոխել ռուս վերջին ցար Նիկոլայ 2–ի աճյունը. պատմել է հայ ականատեսը

213
(Թարմացված է 00:33 07.04.2018)
Ռումանովների ցարական ընտանիքի սպանության մասին պարբերաբար աղմուկ է բարձրանում։ Ռուսական ԶԼՄ–ները գրել են հայի մասին, որը իբր թե առնչություն ունի Նիկոլայ II աճյունն այլ մարդու աճյունով փոխելու հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Չեկիստների» հատուկ խումբն աշխատում էր մի գործողության վրա, որն ուղղված էր Ռոմանովների ցարական ընտանիքի անդամների աճյուններն այլ աճյուններով փոխելուն։ Այդ գործողությանը նաև հայ է մասնակցել։ Այս պատմությունը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին ներկայացրել է Լև Զլատնիկը։ Այն կապված է դրամապանակի հետ, որը, ենթադրաբար, ցարական ընտանիքին է պատկանել։

Ամեն ինչ սկսվել է, երբ Բաքվում Լև Զլատլինը մի անգամ հանդիպել է «թափառաշրջիկի տեսք ունեցող մի տղամարդու»։ Նա նրբագեղ փոքրիկ դրամապանակ ուներ, որն ուզում էր շատ էժան վաճառել, միայն թե խմիչքի համար փող լինի։ Ալկոհոլի սիրահարը պնդում էր, որ 1918 թվականի հուլիսին դրամապանակը գտել է այն վայրում, որտեղ ոչնչացվել էին ցարական ընտանիքի սպանված անդամների մարմինները։

Արդյո՞ք Ռոմանովների ընտանիքին է պատկանել դրամապանակը, թե՞ ոչ, Զլատկինին չի հաջողվել հաստատել, սակայն մի անգամ բարեկամի տանը նա ցնցող պատմություն է լսել։

«Մի անգամ, երբ դրամապանակն արդեն ինձ մոտ էր հայտնվել, ես բարեկամիս` Անատոլիի տանն էի։ Պատերազմի ժամանակ նա խորհրդային հետախուզության համար էր աշխատում. որպես ռադիստ թռչում էր ինքնաթիռներով, որոնք գործակալներին թշնամու թիկունք էին հասցնում», – պատմել է Զլատկինը «ՄԿ» պարբերականին։

Այդ օրը նա գլուխ է գովել, թե «ցարական» ձեռքբերում ունի։ Այդ հանդիպմանը ներկա բարեկամի գործընկերներից մեկը, որն ազգությամբ հայ էր, միանգամից արձագանքել է դրան։

Հայ ընկերոջ խոսքով` պատերազմի ավարտից մի քանի օր անց ինչ-որ մեկը հուշել է Լավրենտի Բերիային, որ Նիկոլայ II –ի լոնդոնյան հաշիվներին իբրև թե միլիոնավոր ֆունտ ստեռլինգեր կան, և պետությունն այդ միջոցները ստանալու հնարավորություն ունի։

«Սակայն, ամեն դեպքում, այդ հարստություններին հավակնելու համար անհրաժեշտ է պաշտոնապես ու փաստաթղթերով հիմնավորել օրինական սեփականատերերի` վերջին կայսր Նիկոլայի ու նրա ընտանիքի անդամների մահը։ Իսկ դրա համար պետք է հայտնաբերել աճյունների գտնվելու վայրը։ Լավրենտի Պավլովիչը տարվել է այդ գաղափարով ու հրամայել գտնել ցարական գերեզմանները», – գրում է հոդվածի հեղինակը։

Սակայն մի խնդիր է առաջանում. Բերիային զեկուցում են, որ «Յուրովսկու բրիգադը» միանգամից այրել է Իպատևի տան նկուղում գնդակահարված Ռոմանովների մարմինները։ Պարոն Բերիան միանգամից որոշում է ցարական ընտանիքի կեղծ հուղարկավորում կազմակերպել։

Պարբերականը գրում է, որ այդ գործողության համար «չեկիստներից» կազմված հատուկ թիմ է ստեղծվել։

Երկար փնտրտուքներից հետո հայտնաբերվել էին հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկված Ռոմանովների ցարական ընտանիքի բարեկամների մարմինները։ Մահապատժի ենթարկածներից ոմանց, այդ թվում` իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնային, հանել են սպիտակգվարդիականները։ Սակայն բոլորին չեն գտել, քանի որ նրանք հստակ չգիտեին` քանի մարդ են հուղարկավորել։

Հայը պատմել է նաև, որ Խորհրդային Միության կողմից սպանված Ռոմանովների ընտանիքի անդամների աճյուններից բացի, հաջողվել է գտնել մի քանի Ռոմանովի աճյուն, որոնց Պետրոգրադում գնդակահարել էին բոլշևիկները։

Կեղծ գերեզմանատան վայրը չեկիստներն ընտրել էին` ուղղորդվելով փաստագրական աղբյուրով։ Այդ աղբյուրը այսպես կոչված «Յուրովսկու գրությունն» էր (այն ժամանակ դեռ կասկածներ չկային, որ այն կեղծ է)։ Տարբեր տեղերից հավաքած ցարական ընտանիքի ոսկորները թաղել են Կոպտյակովի հին ճանապարհին` իբր դա 1918 թվականի հուլիսին սարքած գաղտնի գերեզման է։

Սակայն, ամփոփում է պարբերականը, ԽՍՀՄ–ի ու Մեծ Բրիտանիայի սրված հարաբերությունները թույլ չեն տվել Բերիային ստանալ ցարական միլիոնները։

213