«Ազիմուտ» ավիաընկերություն

«Ազիմուտ» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան

100
Ավիափոխադրողին թույլտվություն է տրվել չվերթներ իրականացնել Դոնի Ռոստով–Երևան ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը սեպտեմբերից շաբաթական յոթ անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոստովի շրջանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։

Մարտի վերջին ավիաընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին Դոնի Ռոստովում ներդրումների հարցերով խորհրդում ասել է, որ ամառվա վերջին «Ազիմուտը» ծրագրում է թռիչքներ կատարել ԵԱՏՄ երկրներ` Հայաստան, Ղրղըզստան, իսկ 2019թ–ի աշնանից սկսած` Մայնի Ֆրանկֆուրտ, Վիեննա և Պրահա։

«Ավիաընկերությանը թույլտվություն է տրվել թռիչքներ կատարել Դոնի Ռոստով–Երևան ուղղությամբ` շաբաթական յոթ անգամ հաճախականությամբ։ Ավիաընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն` այդ չվերթը նախատեսվում է իրականացնել 2018թ–ի սեպտեմբերից», – ասվում է հաղորդագրությունում։

Նախագծի ներդրողներից մեկը Վնուկովո օդանավակայանի համասեփականատեր Վիտալի Վանցևն է։

Ընկերությունը տեղակայվել է Ռոստովի Պլատով օդանավակայանում և Կրասնոդարում։ Տվյալ պահին ավիաընկերությունը թռիչքներ է կատարում Ռոստովից Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Սամարա, Սոչի, Օմսկ` մայրաքաղաքով և Մախաչկալա։

Ապրիլին ավիաընկերությունը սկսում է չվերթներ իրականացնել Կրասնոդարից Բաշկորտոստանի մայրաքաղաք, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգից Ստավրոպոլ, մայիսից` Մոսկվայից Գրոզնի։

100