00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանի «ակումբի» անդամ հայ գործարարը մնացել է «Արկտիկայի լեռներում»

© Official site of the President of RAПрезидент Серж Саргсян на церемонии открытия Ереванского завода медицинских изделий (14 марта 2014). Ереван
Президент Серж Саргсян на церемонии открытия Ереванского завода медицинских изделий (14 марта 2014). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նովոսիբիրսկի մարզի արբիտրաժային դատարանում լուրջ պայքար է սկսվում ռուս գործարար Հայկ Մաղաքելյանին պատկանող ընկերությունների խմբի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. «Աթենաս Պալլաս» ընկերությունների խումբը, որը պատկանում է ռուսաստանցի գործարար, «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ Հայկ Մաղաքելյանին, պայքարի մեջ է մտել Արկտիկայի լեռնաարդյունահանողների հետ։

Церемония открытия Ереванского завода медицинских изделий (14 марта 2014). Ереван - Sputnik Արմենիա
Հունական աստվածուհու հայկական խարդախությունը. Թեմիսն «Աթենասին» գտավ Հայաստանում

Ավելի վաղ գրել էինք, որ «Աթենաս Պալլաս» շինարարական կորպորացիան բազմաթիվ պարտքեր է կուտակել և սննկացման գործընթաց է սկսել, իսկ նրա սեփականատերը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ։

Այս ձգձգվող, տևական պատմությունը մեզ հետաքրքրել է նրանով, որ գործարարն այդքան գովաբանված «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է։

«Աթենաս Պալլասի» դատավարության և Մաղաքելյանի վերաբերյալ մանրամասներն իմանալու համար կարող եք ընթերցել այս հոդվածը։ 

Մեր այս հրապարակմանն արձագանքել են «Աթենաս Պալլաս» ընկերությունից և ներկայացրել կատարվածի իրենց վարկածը։

«Ընկերությունների խումբը դաժան հարձակման է ենթարկվել անբարեխիղճ ընդդիմախոսների կողմից, որոնք օգտագործել են իրենց հնարավորությունների ամբողջ զինանոցը` սննկացնելու համար ձեռնարկությունների մի խումբ, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ, և որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկրի տնտեսության համար։ Խոսքը հիմնականում «գործընկերության» խարդախ սխեմաների մասին է, որի շնորհիվ մեծ պարտքեր են կուտակվում, և դրանք խարդախները փորձում են հիմնավորել դատական կարգով», — հայտնեց ընկերության ներկայացուցիչը։

Խոսքն, ըստ նրա, «Արկտիկայի լեռնային ընկերության» (ԱԼԸ) մասին է, որի հետ համագործակցելու արդյունքում «Աթենաս Պալլաս» ընկերությունը հարյուրավոր միլիոն ռուբլու կորուստ է ունեցել։ Ընկերությունների խմբում կարծում են, եթե «Աթենաս Պալլաս» շինարարական կորպորացիան (մտնում է «Աթենաս Պալլաս» ընկերությունների խմբի մեջ) իսկապես սննկանար, ԱԼԸ-ն գլխավոր շահառուն կդառնար։

г. Глендейл, штат Калифорния - Sputnik Արմենիա
Հայերի վտանգավոր խաղերը. ԱՄՆ–ն ուզում է դատարանի առաջ կանգնեցնել Դինա Ակոպովնային

«Աթենաս Պալլասի» ներկայացուցչի խոսքով` այդ ընկերության հետ պայմանագրով նախատեսվում էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին` Դիքսոն նավահանգստից 30 կմ-ի վրա գտնվող Կրասնոյարսկի երկրամասի հեռավոր հյուսիսում նոր ստեղծվող ածուխի հանքավայրում շինարարություն իրականացնել, ինչպես նաև ապահովել այն ենթակառուցվածքներով և տրանսպորտային հաղորդակցությամբ:

Աշխատանքները մեկնարկեցին, շինարարական տեխնիկա և տրանսպորտ բերեցին։ Սակայն ԱԼԸ-ն, որը ընդգրկված է «ՎոստոկՈւգոլ» հոլդինգի կազմում, վերջին տարիների ընթացքում` 2014-2017 թվականներին, արտոնագիր ուներ Տայմիրում հանքախուզության իրականացնելու համար։

Մինչդեռ «Աթենաս Պալլասում» պնդում են, որ հանքախուզություն իրականացնելու և ածուխի պաշարները գնահատելու արտոնագրի առկայությունը նրա սեփականատիրոջն իրավունք չի տալիս հանքարդյունաբերություն իրականացնելու, դրա համար առանձին արտոնագիր է անհրաժեշտ, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի առկայություն։ Իսկ ընկերությունը սկսել էր ինքնակամ, առանց թույլատրող փաստաթղթերի քարի ածուխ արդյունահանել` մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և ընդերքին։

Ընկերության տվյալների համաձայն` Ռոսպրիրոդնադզորը տուգանել է ընկերությանը շուրջ 1 մլրդ ռուբլի (954 մլն դոլար)։

N.B. Sputnik Արմենիան ավելի մեծ թվեր է հայտնաբերել։ 2017 թվականի հուլիսին Նովոսիբիրսկի արբիտրաժային դատարանը նիստ է անցկացրել Սիբիրի դաշնային շրջանի Ռոսպրիրոդնադզորի վարչության դեմ՝ ԱԼԸ —ի կողմից ներկայացրած հայցի վերաբերյալ. ընկերությունը բողոքարկում էր Տայմիրի ածխի հանքավայրում նախապատրաստական աշխատանքներն ինքնակամ իրականացնելիս ընդերքին հասցրած 2 մլրդ ռուբլի վնասը փոխհատուցելու գերատեսչության պահանջը։ 

Гипермаркет Лента в Великом Новгороде - Sputnik Արմենիա
«Դավադիր հայեր» ապրանքանիշը. ադրբեջանցիները «աղբային» խարդախություն են հայտնաբերել Մոսկվայում

Բայց շարունակենք։ «Աթենաս Պալլասում» կարծում են, որ ԱԼԸ-ի համար նման պրակտիկան սովորական երևույթ է։ Եվ «Աթենաս Պալլաս» շինարարական կորպորացիայի հետ համագործակցության պատմությունը ևս պետք է նման ընթացք ստանար: Ընկերությունն արդյունաբերական հարթակ էր կառուցում ու բարեկարգում խարդախների աշխատանքի համար, իսկ նրանք բնական պաշարներն էին քամում ու դրա միջոցով հսկայական շահույթներ ստանում, ինչը հնարավորություն էր տալիս հետագայում վճարել տուգանքները։

Ըստ «Աթենաս Պալլասի»՝ ի վերջո ի՞նչ սև կատու էր անցել ընկերությունների միջով։

Երբ պարզ դարձավ, որ պատվիրատուն հանքավայրը մշակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունի, «Աթենաս Պալլասը» որպես կապալառու արդյունաբերական հարթակի նախապատրաստման աշխատանքներում, դադարեցրել է աշխատանքները։

«Դրա հետևանքը դատական հայցն էր և «Աթենաս Պալլաս»-ին սննկացման հասցնելու ԱԼԸ-ի համառ փորձերը։ Շինարարների վնասները, որոնք իրենց հաշվին կառուցում էին ենթակառուցվածքների օբյեկտները, ապահովում լոգիստիկան և վարձատրում աշխատողներին, 160 մլն ռուբլի են կազմել», — հայտնեցին ընկերությունից։

«Աթենաս Պալլասում» պնդում են, որ եթե կապալառուն պատվիրատուի քմահաճույքը կատարեր և շարունակեր համագործակցությունը, անկախ նրանից, որ ԱԼԸ-ն թույլատրելի փաստաթղթեր չուներ, դա ավելի մեծ խնդիրներ կստեղծեր ապօրինի հանքագործների համար։

Մաղաքելյանի ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ԱԼԸ-ն մեծ ջանքեր է գործադրել «Աթենաս Պալլասին» սնանկությունն ապահովելու համար։ Մասնավորապես փորձել է ընկերության պարտատերերի խորհրդի մեջ մտցնել իր ներկայացուցիչներին, ինչը կարող էր նպաստել ընկերության նկատմամբ վերահսկողության հաստատմանը։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Կեղծ հայ եպիսկոպոսն ուզում էր «հաքերություն անել» Լիբանանի ՆԳՆ–ում

Միևնույն ժամանակ նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ վարկային պորտֆելի 80%-ը միևնույն հոլդինգի կառույցների միջև առկա փոխադարձ պարտքի պարտավորություններն են։ Շինարարական ընկերության խոշոր պարտատերերից էր «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարանը», որը ընդգրկված է «Աթենաս Պալլասի» կազմում։ Այդպիսով, խոսք չի կարող լինել այն մասին, որ ընկերությունըն շատ պարտքեր է կուտակել, միջոցները բաշխվում էին ընկերությունների խմբի ներսում յուրաքանչյուր ստորաբաժանման հավասար զարգացումն ապահովելու համար։

Սա, ինչ վերաբերում է «Աթենաս Պալլասին»։ Անկողմնակալ լինելու համար ներկայացնենք նաև ԱԼԸ-ի վարկածը։

2017 թվականի դեկտեմբերին ԱԼԸ-ն «Աթենաս Պալլասի» դեմ հայց է ներկայացրել Նովոսիբիրսկի արբիտրաժային դատարան` մի շարք չիրականացրած աշխատանքների համար 34,1 մլն ռուբլի նրանից գանձելու պահանջով։ ԱԼԸ-ի տվյալներով՝ հայցը կապված էր նրա հետ, որ կապալառուն պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները չի կատարել։ («Աթենաս Պալլասը» պատասխան հայց է ներկայացրել ԱԼԸ-ից 140 մլն ռուբլի գանձելու պահանջով)։

«Արկտիկայի լեռնային ընկերությունում» համոզված են, որ «Աթենաս Պալլասը» պատասխան հայցը ներկայացրել է՝ նպատակ ունենալով դատական գործընթացը լրացուցիչ ձգձգել, քանի որ բավարար իրավական հիմքեր չի գտել նրա պահանջների համար։

Ավելին, ինչպես պնդում են ԱԼԸ-ի ներկայացուցիչները, «Աթենաս Պալլասից» պահանջվող 34,1 մլն ռուբլին փոխանցվել էր իրենց՝ «Աթենաս Պալլասին» սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը ընդունելուց հետո որպես աշխատանքների (որոնք այդպես էլ չեն իրականացվել) համար կանխավճար։ Դա արվել էր հետագա հեռանկարային համագործակցության հույս ունենալով, չէ՞ որ այդ պահին ընկերությունների միջև վստահելի գործընկերային հարաբերություններ էին։

Золотые слитки - Sputnik Արմենիա
Հայերի խարդախությունը տապալվել է Թբիլիսիում

Ինչ վերաբերում է «Աթենաս Պալլասի» բուն սնանկացմանը, ապա ինչպես հետևում է այդ գործի նյութերից, գործընթացի ընթացքում լրացուցիչ հանգամանքներ էին պարզվել։ Մասնավորապես, «Աթենաս Պալլասի» վարկատուների ռեեստրում միացան մի քանի հիմնադիրների հետ փոխկապակցված կառույցներ` «Սիբգիպրոտրանս» ԲԲԸ-ն, «ԿրԷՎՐԶ» ԲԸ-ն և «Դալէներգոռեմոնտ» ԲԲԸ-ն, որոնք ձայների մեծամասնությամբ արգելափակում են մյուս պարտատերերի նախաձեռնությունները։

Միևնույն ժամանակ, «Դալէներգոռեմոնտը» գտնվում էր «Աթենաս Պալլաս» կառավարող ընկերություն» ՓԲԸ-ի (մտնում է «Աթենաս Պալլաս» ընկերությունների խմբի մեձ) ղեկավարության տակ և հանդիասնում է Արտյոմ քաղաքի (Պրիմորսկի երկրամաս) քաղաքաշինական ձեռնարկություններից մեկը, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այն գտնվում է սննկացման գործընթացում։

Ինչ վերաբերում է միանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության երևանյան գործարանին (որը պատկանում է «Աթենաս Պալլասին»), ապա դրա խնդիրներին մենք առանձին կանդրադառնանք։

Գործն ուսումնասիրվելու է արբիտրաժային դատարանում ապրիլի սկզբին։ Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։

Լրահոս
0