ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակցի ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում և պահանջել, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում լքեն Ռուսաստանը։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության կայքում։
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակից հայտարարվում են «persona non grata» ու մեկ շաբաթվա ընթացքում արտաքսվում են», — նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է նաև Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսարան բացելու թեմային։
«Հաշվի առնելով երկու երկրների հյուպատոսական հաստատությունների անհավասարությունը` հետ է կանչվում Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսարան բացելու վերաբերյալ համաձայնագիրը։ Համապատասխան գործընթացները կիրականացվեն միջազգային իրավական պրակտիկային համապատասխան», — նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ։
Ռուս-բրիտանական հարաբերությունը սրվեց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, թե բրիտանական հետախուզության համար աշխատող Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հետ կապ ունի Ռուսաստանը։ Մեյը Ռուսաստանին բացատրություններ ներկայանալու համար մինչև երեքշաբթի երեկո ժամանակ տվեց` հայտարարելով, որ հակառակ դեպքում ՌԴ-ի նկատմամբ առաջվանից «ավելի լուրջ միջոցներ» կկիրառի։
Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով։ Տուժել էր նաև ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։ Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել 2010 թվականին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հետախույզների փոխանակումից հետո։ Այն ժամանակ Ռուսաստանին փոխանցել էին տասը մարդու, այդ թվում` Աննա Չապմանին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։
Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։
«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։
Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը


