00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը 23 դիվանագետի անցանկալի անձանց ցուցակում է ընդգրկել

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցПосольство Великобритании в Москве
Посольство Великобритании в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է երկրից արտաքսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակցի։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակցի ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում և պահանջել, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում լքեն Ռուսաստանը։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության կայքում։

Глава МИД России Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրովը լկտիություն է համարում Մեծ Բրիտանիայի մեղադրանքները

«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակից հայտարարվում են «persona non grata» ու մեկ շաբաթվա ընթացքում արտաքսվում են», — նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է նաև Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսարան բացելու թեմային։

«Հաշվի առնելով երկու երկրների հյուպատոսական հաստատությունների անհավասարությունը` հետ է կանչվում Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսարան բացելու վերաբերյալ համաձայնագիրը։ Համապատասխան գործընթացները կիրականացվեն միջազգային իրավական պրակտիկային համապատասխան», — նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ։

Ռուս-բրիտանական հարաբերությունը սրվեց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, թե բրիտանական հետախուզության համար աշխատող Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հետ կապ ունի Ռուսաստանը։ Մեյը Ռուսաստանին բացատրություններ ներկայանալու համար մինչև երեքշաբթի երեկո ժամանակ տվեց` հայտարարելով, որ հակառակ դեպքում ՌԴ-ի նկատմամբ առաջվանից «ավելի լուրջ միջոցներ» կկիրառի։

Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով։ Տուժել էր նաև ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։ Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել 2010 թվականին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հետախույզների փոխանակումից հետո։ Այն ժամանակ Ռուսաստանին փոխանցել էին տասը մարդու, այդ թվում` Աննա Չապմանին։

Լրահոս
0