Վլադիմիր Պուտին

Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից

365
(Թարմացված է 00:44 15.12.2017)
Պուտինը սիրում է կատակել, նրա հումորը երբեմն կոպիտ է ու շիտակ, բայց հենց այդ կատակներով է նա տեղ հասցնում անհրաժեշտ ուղերձները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սիրում է կատակել լրագրողների և այլ երկրների գործընկերների հետ շփման ժամանակ։

Sputnik Արմենիան մեկտեղել է նրա տասը կատակներն ու անեկդոտները, դրանցից մի քանիսը «մորուքով» են, ինչպես սիրում է ասել հենց Պուտինը։

«Հարցերը լուծել զուգարանում»

Պուտինի ամենահիշված արտահայտություններից մեկն է` «հարցերը լուծել զուգարանում», որը նա ասել է դեռ 1999թ-ին, երբ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և խոսել ահաբեկիչների հետ պայքարի մասին։

Տատիկի և պապիկի տարբերությունը

2014թ-ին, պատասխանելով Bloomberg-ի ամերիկյան թղթակցի հարցին, թե ինչն աղետալի կլիներ ռուսական տնտեսության համար, նախագահ Պուտինը որոշել է պատմել տատիկի և պապիկի տարբերության մասին։

Բեռլուսկոնիի և կանանց մասին

Պուտինը լավ հարաբերությունների մեջ է Իտալիայի նախկին վարչապետի հետ։ Նա կատակով մեկնաբանել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի քրեական հետապնդումը, որին մեղադրել են անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ։

Թուրքական ղեկավարության մասին, որը «լիզել է ամերիկացիներին»

«Եթե Թուրքիայի ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը, չգիտեմ`որքանով են ճիշտ վարվել, և արդյո՞ք դա պետք է ամերիկացիներին», — հայտարարել է ՌԴ նախագահը մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով կործանված ռուսական Սու-24-ի մասին հարցին։

Պորոշենկոն և «կապույտ համազգեստները»

Պուտինը կատակել է Ուկրաինայի նախագահ Իգոր Պորոշենկոյի և «կապույտ համազգեստների» մասին։ Նա մի քանի առաջարկներ է ասել դեպի Եվրոպա ձգտող Ուկրաինայի ղեկավարության մասին։

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մասին

Պուտինը պատասխանել է ԱՄՆ-ում կայացած ընտրություններում Ռուսաստանի ազդեցության մասին։ Հարցն այսպես է հնչել. «Չի՞ փորձել արդյոք անձամբ Պուտինը կամ չէ՞ր կարող ռուսական կառավարությունն ազդել արդյունքների վրա»։

ՌԴ նախագահը մեջբերել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ասածը. «Մի անգամ Ռեյգանը հարկերի մասին բանավեճի ժամանակ դիմել է ամերիկացիներին` ասելով. «Կարդացեք շրթունքներով` NO»»:

Թրամփի և մարմնավաճառների մասին

Նախագահ Պուտինը կասկածանքով է խոսել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում հանդիպել է «ցածր սոցիալական պատասխանատվությամբ» աղջիկների հետ։

Թեև նրանք, անկասկած, ամենալավն են աշխարհում, անշուշտ։ Բայց կասկածում եմ, որ Թրամփը կերել է այդ խայծը։

Պուտինը կոչ է արել լսել «տաքարյուն ֆինլանդացի տղաներին»

Արկտիկական համաժողովի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն նշել է` քանի որ բոլորն արդեն փաստում են տարաձայնությունների մասին, ապա Արկտիկան իր կլիմայով լավագույն վայրն է իրավիճակը լիցքաթափելու համար, չէ՞ որ ցուրտը հանգստացնում է։

«Դա մեզ ասում են տաքարյուն ֆինլանդացի տղաները։ Պետք է լսել», — կատակել է ռուս առաջնորդը։

Նա կատակել է նաև Իսլանդիայի ղեկավար Գվյուդնի Յոուհանեսոնի ասածից հետո, որը նշել է` բարդ է գտնել երկրներ, որոնք այդքան տարբերվում են իրարից. Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է, իսկ Իսլանդիան փոքր կղզի է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ «Մենք նույնիսկ զինված ուժեր չունենք», — բողոքել է Յոուհանեսոնը։

Պուտինը խաչակնքվել է, երբ լսել է երեխա ունենալու մասին

2017թ-ի դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողը, դիմելով Պուտինին, ասել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, երեք տարի առաջ մենք երեխա ենք ունեցել»։ Լրագրողի խոսքով` երեխան «շատ տաղանդավոր է և օժտված»։ Այդ խոսքերից հետո ՌԴ նախագահը խաչակնքվել է։

Պուտինը կատակել է նաև դաշույնի և ժամացույցի մասին

Ռուսաստանի նախագահն անեկդոտ է պատմել դաշույնի և ժամացույցի մասին` պատասխանելով ռազմական ծախսերին վերաբերող հարցին։

365
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

73
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

73
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Դատապարտյալ

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

196
(Թարմացված է 19:31 10.04.2021)
Միանգամից չորս քրեական հեղինակություն հրաժարվել են իրենց տիտղոսներից։ Նրանք բոլորը տարբեր մեկուսարաններում են։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են զանգվածաբար հրաժարվել իրենց տիտղոսից։ Տեղեկությունը հայտնում է primecrime.ru–ն։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը «Ուֆայի նայող» Իլդար Ասյանովն է, որը հայտնի է որպես Իլդար Ուֆիմսկի։ «Թագադրվել» է 23 տարեկանում, բայց թմրանյութային կախվածության պատճառով նրան դադարել են հարգել քրեական աշխարհում։ Ավելի ուշ տեղափոխվել է Տուլա, բայց այնտեղ էլ է բռնվել թմրանյութերի պատճառով։

Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին

Դեդ Հասանը 2014 թվականին Հաջի Ստավրոպոլ մականունով Հաջի Խալիմբեկովին տիտղոսից զրկել է իրավապահների հետ համագործակցության համար։ Ավելի ուշ նրա տիտղոսը վերականգնել են մի քանի վրացի քրեական հեղինակություններ, բայց հիմա նա ինքն է որոշել հրաժարվել դրանից։

Տյումենի մարզի երբեմնի «նայող» Յուրի Տիշենկովը («Հանս») նույնպես հրաժարվել է տիտղոսից։ Նա պատիժը կրում է պատվիրված սպանություն կազմակերպելու համար։ Տիտղոսից հրաժարվող քրեական հեղինակությունների ցանկը եզրափակում է Ալեքսանդր Օկունևը, որն ավելի հայտնի է որպես Օգոնյոկ: Նա նույնպես կալանքի տակ է հայտնվել թմրանյութեր պահելու համար։

Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Ինչպես նշում Է կայքը, այս բոլոր քրեական հեղինակությունները գտնվում են տարբեր գաղութներում և մեկուսարաններում, բայց գրեթե միաժամանակ տիտղոսներից հրաժարվելու դիմումներ են գրել Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի անունով:

196
թեգերը:
օրենքով գող, Ռուսաստան
Արխիվային լուսանկար

Արցախում զոհերի մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

0
(Թարմացված է 11:05 12.04.2021)
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

0