00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եսայանները հայկական խորովածով ու իրենց երեխաներով հիացնում են ռուսական Տիխորեցկին

© Sputnik / Aram Nersesyan Хоровац (Шашлык)
Хоровац (Шашлык) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եսայանների ընտանիքը բնակվում է Ռուսաստանի Տիխորեցկ քաղաքում։ Նրանք աշխատասիրության օրինակ են դարձել քաղաքի բնակիչների համար։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկ քաղաքում ապրող Եսայանների ընտանիքը քաղաքի բնակիչներին զարմացնում է սեփական տնտեսություն վարելու և վեց երեխա դաստիարակելու հմտություններով։ Այս ընտանիքի մասին գրել է «Тихорецкие Вести» առցանց-պարբերականը։

Պարբերականի տվյալներով, Սուրեն և Ելենա Եսայանները գործով են ապացուցում, որ բազմազավակ ընտանիքը կարող է և՛ երեխաների դաստիարակության հարցում հաջողությունների հասնել, և՛ ամուր տնտեսություն ունենալ։

«Տանտիրուհին դիմավորեց բակի մոտ, և մենք ֆոտոթղթակցի հետ շփոթված միմյանց նայեցինք. մի՞թե այս գեղեցիկ և երիտասարդ կինը, որ կյանք է տվել 6 երեխայի, 36 տարեկան է։ Այո, այդպես էլ կա։ Նա ուղեկցում է տուն, որտեղ մաքուր է, տաք և հարմարավետ», — գրում է պարբերականը։

Ինչպես պատմել է Ելենան պարբերականին, ամուսնու` Սուրենի հետ նրանք տունը 12 տարի առաջ են գնել։

Гаро Наникян - Sputnik Արմենիա
Կոնգոյի հայերը` թուխ և սպիտակ. ինչո՞վ են զբաղվում... «բոքսելուց» բացի

«Հինգ տարի կառուցում էին և մինչև այսօր բարեկարգում ենք։ Ուզում եմ, որ երեխաներն ավելի լավ ապրեն, ինքներս էլ նորմալ պայմաններ ենք ուզում։ Դրա համար էլ տանը կով, ոչխար, հավ, սագ, բադ, և այլ տնային կենդանիներ ենք պահում։ Սեփական հող ունենք», — պատմում է Ելենան։

Ելենան այստեղ ապրում է ծնված օրվանից, իսկ նրա ամուսինը` Սուրենը, այն օրվանից, երբ այստեղ տեղափոխվեց ընտանիքի հետ։

Հայ տղան ու ռուս աղջիկը ամուր ընտանիք են կազմել և դաստիարակում են 6 երեխաներին։ Յուլյան` զույգի ավագ դուստրը, արդեն 18 տարեկան է, սովորում է Տիխորեցկի երկաթգծային տրանսպորտի տեխնիկումում, 16-ամյա Կարենը` ինտերնետի ոլորտում, Սուսաննան և Արտյոմը` տեղի №8 դպրոցում։ Իսկ Դանիիլը հաճախում է «Բերյոզկա» մանկապարտեզ։

Տանտերը ոչ միայն սեփական տնտեսություն է վարում, այլև աշխատում է «Կուբանի նոր տեխնոլոգիաներ» ձեռնարկությունում։ Իսկ Ելենան ակտիվորեն զբաղվում է տնային տնտեսությամբ։

«Ամուսինս` Սուրենը, ընտանիքի հենարանն է։ Նրա վրա միշտ կարելի է հույս դնել։ Տնտեսության հարցերում երեխաներից ամենից շատ Վանյան է օգնում, սակայն կրտսերները ևս ջանում են որևէ օգտակար բան անել մյուսների համար։ Միասին և՛ աշխատում ենք, և՛ հանգստանում։ Մենք շատ ենք սիրում միասին ժամանակ անցկացնել, հատկապես տոն օրերին։ Ամանորին, ինչպես միշտ, բակում խորոված ենք անում», — պատմում է Ելենան։

Նրա խոսքով` կարևորն այն չէ, թե ինչպես է պատրաստվել խորովածը, այլ այն, որ պատրաստել են միասին ու համերաշխությամբ։

Լրահոս
0