00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափելի ողբերգություն. որն է 15 մարդու կյանք խլած Մարի Էլի վթարի պատճառը

© Пресс-служба главы и правительства Марий Эл / Անցնել մեդիապահոցВ Марий Эл столкнулись лесовоз и микроавтобус
В Марий Эл столкнулись лесовоз и микроавтобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ նոյեմբերի 17-ը Մարի Էլ հանրապետությունում սգո օր է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. 15 մարդու կյանք խլած ողբերգական վթարի պատճառը կարող է լինել վարորդի անթույլատրելի որոշումը, ասել է Մարի Էլի ղեկավար Ալեքսանդր Եվստիֆեևը ռուսական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում։

Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի երեկոյան, «Յոշկար-Օլա-Կոզմոդեմյանսկ» մայրուղու 64-րդ կիլոմետրին, Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով։ Զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս։ Ներկա պահին Յոշկար-Օլայի հիվանդանոցներում են գտնվում 4 մարդ, այդ թվում 7, 14 և 17 տարեկան 3 երեխա։

Եվստիֆեևի խոսքով` տեղի ունեցած պատահարը մեծ ողբերգություն է հանրապետության համար։

«Վարորդը վազանց էր կատարում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վազանցն ավարտելու ժամանակ չի հասցրել արգելակել և բախվել է բեռնատարին, որը մոտ 40 խմ փայտ էր տեղափոխում։ Հարվածն ուժեղ էր։ Հարվածի հետևանքով Mercedes–ը դուրս է թռչել երթևեկելի հատվածից»,– պատմել է Մարի Էլի ղեկավարը։

Նա հավելել է, որ երթուղայինը միկրոավտոբուս է եղել, որի գործունեությունը լիցենզավորված էր, մեքենան տեխնիկապես լավ վիճակում էր գտնվում։

ДТП в Ереване - Sputnik Արմենիա
Վրաստանում մեքենան մխրճվել է հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսի մեջ

«Անվադողերը սեպավոր էին, ինչը հազվադեպ է հանդիպում ուղևորատար միկրովատոբուսների պարագայում. դա է եղել վարորդի ինքնավստահության պատճառը վազանց կատարելիս։ Պարզել նրա արարքի մոտիվները հնարավոր չէ։ Վարորդը մահացել է», – ասաց նա` հավելելով, որ բեռնատարը մոտ 40 խմ փայտանյութ էր տեղափոխում։

Եվստիֆեևի խոսքով՝ զարմանալի է, որ նման եղանակային պայմաններում վարորդն անթույլատրելի որոշում է կայացրել՝ փորձելով վազանց կատարել։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու մասին հոդվածով։

Մարի Էլի դատախազությունը կստուգի, թե պահպանվա՞ծ էին երթևեկության անվտանգության մասին օրենսդրության կանոնները։ Ռոստրանսնադզորը կստուգի նաև հինգշաբթի վթարի ենթարկված ավտոբուսի փոխադրող ընկերությանը։

Վթարի հետևանքով տուժածներն ու զոհերի հարազատները անհրաժեշտ օգնություն կստանան։

Լրահոս
0