Զաալի Սարգսյան

Սեքսուալ պատմություն․ Զաալի Սարգսյանը հիացրել է ռուսական «Голос» նախագծի հաղորդավարին

237
(Թարմացված է 14:09 11.11.2017)
«Голос» նախագծի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին կարծում է, որ Զաալին նախագծի ընթացքում բացառիկ առաջխաղացում է գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Զաալի Սարգսյանի ելույթը երգչուհի Մարիաննա Սավոնի հետ «Голос-6» նախագծի «Մարտեր» փուլում ժյուրիի անդամները տարբեր կերպ գնահատեցին, սակայն հաղորդավարը բնութագրեց այն որպես «սեքսուալ»։

Զաարի Սարգսյանն ու Մարիաննա Սավոնը կատարում էին Արդրեա Բոչելիի Vivo per lei երգը։

«Սա բացառիկ դեպք է, երբ երկու ամբողջովին հագնված մարդ այդքան սեքս ցույց տվեցին։ Նրանց ելույթը սեքսուալ պատմություն է»,- ասաց նախագծի հաղորդավար Դմիտրի Նագիևը։

Մրցակիցների ղեկավար, հայտնի երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին ասաց, որ երգիչները հսկայական աշխատանք են կատարել, հատկապես՝ Զաալին։

«Նրա համար, ինչ մի ամիս առաջ անում էիր՝ ես, պարզապես, ուզում էի սպանել քեզ։ Այն առաջխաղացումը, որը դու ունեցար այդ կարճ ժամանակահատվածում, բացառիկ է, ու հուսով եմ, որ կշարունակես նույն ուղղությամբ շարժվել»,- ասաց նա։

Ժյուրիի բոլոր անդամները համաձայնեցին, որ ելույթը ցնցող էր, սակայն ամեն մեկը յուրովի գնահատեց մասնակիցներին։ Պելագեյան նշեց, որ ելույթի ընթացքում նրան շատ զարմացրեց Մարիաննան։

«Գրեթե բոլոր մասնակիցների ձայներն էլ լավն են, սակայն Մարիաննան ճիշտ ընմբռնեց ու ներկայացրեց ձայնային նյուանսները»,- հավելեց նա։

Գրադսկին նշեց, որ Մարիաննան շատ զարմացրեց, դրա համար իր ընտրությունը նրա օգտին կատարեց։ Նախագծի կանոնների համաձայն՝ «Մարտեր» փուլում ղեկավարն ընտրում է մասնակիցներից մեկին, այդ պատճառով Զաալին դուրս մնաց նախագծից։

237
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

83
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

83
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

150
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

150
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը

0
(Թարմացված է 15:20 03.03.2021)
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

0
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»