00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պանրագործ Եգանյանը հայերին կսովորեցնի պանիրը ճիշտ ուտելու ձևերը

© из личного архива В.Еганянасыродел Вараздат Еганян
сыродел Вараздат Еганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարազդատ Եգանյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, բայց նա այնպես սիրեց պանրագործությունը, որ կյանքի 25 տարին նվիրեց այդ գործին: Հիմա Մոսկվայի մարզում նա պատրի տարբեր տեսակներ է պատրաստում:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik, Անի Լիպարիտյան. Հայերը պետք է սովորեն ինչպես ճիշտ ուտել պանիրը և միևնույն ժամանակ հանգիստ գինի  խմել,  Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ռուսահայ պանրագործ — պերֆեկցիոնիստ Վարազդատ Եգանյանը:

Նա սիրելի գործին է նվիրել իր կյանքի 25 տարիները և համարում է, որ պանիրը կենդանի օրգանիզմ է:

Գինեգործությունը Հայաստանում. ո՞ր մարզերում են խաղող աճեցնում - Sputnik Արմենիա
Հայաստանի գինեգործները. պահպանելով ավանդույթները

«Մինչև 1999 թ. պանիր էի վաճառում և արդեն գիտեի, թե ինչ տեսակներ կան և ինչ հատկանիշներ ունեն: Ինչ-որ ժամանակ  զբաղվում էի այլ բիզնես ծրագրերով: Իսկ հետագայում ցանկացա ինչ-որ բան անել սեփական ձեռքերով և ավելի մոտ լինել հողին… Սովորաբար փորձեր արել եմ խոհանոցում, պատրաստել սիրում եմ, ուստի պանրագործությունն ապրիորի իմ փորձերի մի մասն էր », — ասել է Վարազդատը:

Սկզբում վարպետը փոքրիկ պանիրներ է պատրաստել իր ու իր ընկերների համար, հետագայում հասկացել է, որ ժամանակն է վաճառել այս «արվեստի գործը» և այլ մարդկանց հրամցնել:

Եվրոպական պանիր` հայկական ակցենտով

Վարազդատը չի սիրում բավարարվել ձեռք բերվածով, նա մշտապես փորձում է առաջընթաց գրանցել:

«Որպեսզի կատարելագործվեի, սկսեցի ակտիվորեն ուսումնասիրել պանրագործության նրբությունները։ Այս տարի ես Ֆրանսիա գնացի` պանրի արտադրության ոլորտում գիտելիքներիս խորացման համար: Այնտեղ  ազգային դպրոց կա: Պանիր պատրաստելն արվեստ է: Պանիրները կարելի է բաժանել երկու պայմանական կատեգորիաների` ձեռագործ և արդյունաբերական`«քառակուսի»,- ասաց նա:

Չնայած մեր զրուցակիցը ավելի տեղեկացված է եվրոպական պանրից, բայց նա մեծ հաճույքով պատասխանեց հայկական պանրի մասին մեր հարցերին:

Խոսելով հայկական արտադրության պանրի մասին` նա նշեց, որ դա լավ է ստացվում  մեր երկրում:

© из личного архива В.Еганянаպանրագործ Վարազդատ Եգանյան
Сыродел Вараздат Еганян - Sputnik Արմենիա
պանրագործ Վարազդատ Եգանյան

Եթե չեմ սխալվում, Հայաստանը պանիր է մատակարարում Ռուսաստանին, այն Ռուսաստան պանիր արտահանողներից մեկն է: Մի քանի հայկական ձեռնարկություններ ակտիվորեն զբաղվում են ռուսական շուկա պանրի արտահանմամբ», — ասաց Եգանյանը:

Հայերն ու պանիրը

Իհարկե, հայերը պանիր սիրում են, ոչ մի տոնական սեղան առանց պանրի չի լինում: Բացի այդ, մեր երկրում համեղ լավաշով փաթաթած պանիր ուտելու սովորույթ կա գրեթե բոլորի մոտ:

«Ես ուզում եմ, որ պանրի սպառման մշակույթը զարգանա Հայաստանում, ինչպես Եվրոպայում, քանի որ այժմ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը մեծանում է, գինու արտադրությունն էլ զարգանում է, իսկ պանիրն ու գինին անխուսափելիորեն կապված են», — ասաց Վարազդատը:

Гегардский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Հայկական երջանկությունը` ռուս լրագրողի աչքերով. ինչու են հայերը պանիրը թաղում հողի մեջ

Ի դեպ, ռուսահայ պանրագործը գարնան վերջին Հայաստանում կսկսի արտադրել և վաճառել եվրոպական պանիրներ:

Վարազդատը ցանկանում է, որ մեր երկրում ոչ միայն հայտնվի եվրոպական պանիր, այլև վարպետության դասեր  անցկացվեն այս մթերքի օգտագործման մշակույթի մասին:

«Բացի այդ, ես պատրաստ եմ մի քանի տեսակի պանիր անվճար բերել Հայաստան, հասկանալու, թե ինչպես են դրանք վաճառվում: Չնայած որոշ գործընկերներ վախենում են, որ թանկարժեք տեսակները վատ կիրացվեն», — նշեց  Sputniki Արմենիայի զրուցակիցը:

Խոսելով լավ պանրի գաղտնիքների մասին` նա նշեց, որ պանրագործության մեջ ամենակարևորը ճիշտ և բարձրորակ կաթն է, պանրագործի ձեռքերը, պանիր պատրաստելու ցանկությունը:  Քանի որ այն կենդանի օրգանիզմ է:

Պանիրը զգում է վարպետի տրամադրությունը. երբ տրամադրություն չունենք, ավելի լավ է չպատրաստեք այն, նշեց Վարազդատը:

«Իհարկե, շատ բան կախված է ճիշտ սարքավորումներից և տեխնոլոգիայից: Օրինակ`Հայաստանում պանիր պատրաստելու համար ճիշտ է կաթի ընտրությունը  », — շեշտեց պանրագործը:

Վարազդատը նաև ավելացրեց, որ կարևոր է, որ քո պատրաստած պանիրը հենց քեզ դուր գա։

Այդ պատճառով սեփական ձեռքերով պատրաստված Վարազդատի պանիրը գնվում ու գնահատվում է Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի և Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչների կողմից:

Լրահոս
0