ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ուղիղ եթեր» ծրագրի շրջանակներում դիմել է ամուսնուն` ընթերցելով բանաստեղծ և դրամատուրգ Յուրի Ռիբչինսկու «Ժաննա դ'Արկ» պոեմից մի հատված։
Թատրոնի և կինոյի 82-ամյա լեգենդար դերասանի երիտասարդ կինը չի կարողանում հանդիպել ամուսնուն և զրուցել նրա հետ կամ գոնե հեռախոսազրույց ունենալ, քանի որ ամուսինը չի ցանկանում։
«Ես ամեն դեպքում ուզում էի Արմեն Բորիսովիչին անձամբ դիմել… Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ պարզելու նրա հետ այս իրավիճակը… Ես ուզում էի ներողություն խնդրել դերասաններից և այս իրավիճակի հետ կապված մի հատված ընթերցել… այսպես եմ ես այն տեսնում կողքից», – ասել է Վիտալինան բանաստեղծությունն ընթերցելուց առաջ։
Նա խոստովանել է, որ շատ է սիրում «Ժաննա դ'Արկ» պոեմը, և այն բարդ պատմությունը, որը ստեղծվել է իր և Արմեն Ջիգարխանյանի շուրջ, իրեն այդ ստեղծագործությունն է հիշեցնում։
38-ամյա Վիտալինան, որին ամուսինը, նրա հետ մեկտեղ նաև ողջ հանրությունը, մեղադրում է նրան գողության և դավաճանության մեջ, զուգահեռ է անցկացրել իր և պոեմի հերոսուհու` Օռլեանի կույսի միջև, որին մահապատժի են տանում «ամբոխի «աղբի» միջով»։
Սիրված ժողովրդական արտիստի կյանքը վերջին մի քանի օրերին սերիալի է վերածվել։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պնդում է, որ գժտությունը կապված է թատրոնի վրա իրականացրած հարձակման, բազմամիլիոնանոց ստացագրերի և փողի հետ, որոնք լվանում էին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության տակ գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնի կեղծ հաշվեհամարների միջոցով։
Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի ընթացքում Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը ապացույցներ է ներկայացրել, որ 2007 թվականին Արմեն Ջիգարխանյանը 500 հազար դոլար է տոկոսով պարտք տվել իր ընկերներից մեկին և ստացագիր ստացել։ Տասը տարվա ընթացքում այդ գումարի չափը գերազանցել է մեկ միլիոն դոլարը։
Այս տրամաբանության համաձայն`դերասանի այսպես կոչված ընկերների խումբը մանիպուլյացիաների է ենթարկում նրան` ելնելով անձնական շահերից։
Մյուս կողմից հակառակորդների խումբը պնդում է, որ դերասանը կնոջը մեղադրանք է առաջադրել` գտնվելով սթափ վիճակում։ Կա նաև մարդկանց խումբ, որը կարծում է, որ ամուսիններին հատուկ են տրամադրել իրար դեմ։
Մինչդեռ ինքը` Ջիգարխանյանը, հայտարարել է, որ պատրաստ չէ ներել կնոջը, քանի որ նա իրեն ցավ է պատճառել։
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասել է, թե չգիտի ուր գնա, քանի որ ամբողջ ունեցվածքը փոխվել է կնոջ անունով։ Դերասանը պատմել է, որ իրեն աջակցում են ընկերները։ Բանն այն է, որ բոլոր երեք բնակարաններն էլ Ջիգարխանյանը մինչև ամուսնանալը Վիտալինայի անունով էր գրել և փաստացի նա այժմ մնացել է առանց գույքի և գումարի։
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա այդ քայլին դիմել էր մշակույթի բաժին հրավիրվելուց հետո ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։



