ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նախօրեին մեծ հարցազրույց է տվել ռուս լրագրող և վիդեոբլոգեր Յուրի Դուդին։ Մեկ օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել YouTube–ում։
Հարցազրույցի ժամանակ զրուցակիցները կատակում էին, խոսում հումորիստների արվեստի, հեռուստատեսության և համացանցի, Գարիկի դստեր և ինքնաթիռ նստելու նրա վախի մասին։
Դուդն անդրադարձավ նաև հայտնի շոումենի եկամուտի թեմային, սակայն այդպես էլ չկարողացավ Գարիկից միանշանակ պատասխան ստանալ։
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ քո տարեկան եկամուտը մեկ միլիոն եվրոյից ավել է», – հարցրեց բլոգերը, ինչին ի պատասխան Գարիկն ասաց. «Դու ճիշտ ես հասկանում, սակայն դա այդպես չէ»։
Մարտիրոսյանի խոսքով` եթե նա համաձայներ մասնակցել բոլոր համերգներին, կորպորատիվներին, հարսանիքներին և այլ նման միջոցառումներին, որտեղ հանդես կգար որպես հաղորդավար, հավանաբար, մեկ տարի քրտնաջան, անմարդկային այդ աշխատանքից հետո, գուցե նման հսկայական գումար հավաքվեր։
Միևնույն ժամանակ Դուդը հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Forbes ամսագիրը Մարտիրոսյանի եկամուտը շուրջ մեկ մլն դոլար էր գնահատել։
«… Դա չճշտված տեղեկություն է։ Ինչպե՞ս է Forbes–ը սովորաբար հաշվարկում։ Նրանք որևէ համերգային գործակալություն են զանգահարում և հարցնում, որքան կարժենա հրավիրել Գարիկ Մարտիրոսյանին որպես Ամանորի կորպորատիվի հաղորդավար, նրանք էլ պայմանական թիվ են նշում, ասենք, 50 հազար դոլար… Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ», – նշել է Մարտիրոսյանը։
Քննարկելով հումորիստի ստեղծագործական գործունեությունը` Դուդը հարցրել է` ինչո՞ւ նա Comedy Club–ի բեմ դուրս չի գալիս։
«Ես բժիշկ եմ, և դեպքեր են լինում, երբ սիրտդ խփում է, բայց ուղեղդ մեռած է… Չի կարելի ստեղծագործական գործունեությունը շարունակել պարզապես իներցիայով, երբ դու այլևս ասելիք չունես… Ինձ թվաց, որ այս պահին հանդիսատեսին ասելիք չունեմ։ Ուզում եմ անկեղծ լինել», – ասել է Գարիկը։
Նրա խոսքով` ստեղծագործող մարդը պետք է պատասխանատու լինի հանդիսատեսի առաջ։
«Եթե ես հրաշալի գաղափար ունենամ, ես այն կբարձրանամ բեմ, ոչ ոք դեմ չէ դրան։ Բայց, քանի դեռ ես չեմ գնացել, երիտասարդ հումորիստների համար տեղ չի բացվի։ Իսկ այդպիսիք կան,և նրանք արդեն ելույթ են ունենում Comedy Club–ի բեմում», – ասել է շոումենը։
Նա նշել է, որ դժվար է տանում Comedy Club–ի ցանկացած ռեզիդենտի հաղորդումից դուրս գալը։
Հումորի «մեխանիզմների» մասին խոսելիս, Մարտիրոսյանն ընդգծել է, որ Ռուսաստանում հումորիստի գլխավոր գործիքը ռուսերենն է։
«Գրեթե բոլոր մեր հումորիստները լեզվաբաններ են… Եթե լավ չես տիրապետում ռուսերենին, ապա դու զրո ես։ Առաջին ալիքի ամենահզոր հաղորդավարներից մեկի` Ուրգանտի ուժը ռուսերենի գերազանց իմացությունն է, այն զգալու ունակությունը, բառերով խաղալու, վայրկյանական մտքերը ձևակերպելու նրա հմտությունը», – ասել է նա։
Շոումենը նաև ցրել է այն միֆը, որի համաձայն, իբրև թե Comedy Club ռեզիդենտները, կատակներ ստեղծելիս, թմրանյութեր են օգտագործում։
«Թմրանյութերը քայքայում են գլխուղեղը, ես ասում եմ դա որպես բժիշկ։ Դրանց ազդեցության տակ մարդը ոչ ադեկվատ է դառնում… Եթե նույնիսկ ես խմեմ, ապա ոչինչ չեմ հորինի, համենայն դեպս, դա ինչ–որ ոչ ադեկատ բան կլինի։ Չի կարող մարդը արբած վիճակում հորինել մի բան, ինչը կարելի է կլինի հեռուստացույցով ցույց տալ», – ասել է նա։
Խոսելով «ինքնաթիռներով թռչել» չսիրելու մասին` Գարիկը խոստովանել է, որ արդեն հինգ տարի է, ինչ օդանավ չի նստել։ Նրա խոսքով` ինքնաթիռների նկատմամբ ունեցած ատելությունը նրա մոտ առաջացել է շրջագայությունների ծանր գրաֆիկից հետո։ Հարազատ Երևան հասնելու համար էլ, նա սկզբում Մինվոդի էր հասնում գնացքով` 23 ժամում, այնուհետև այնտեղից 2 ժամում մինչև Վլադիկավկազմ, ևս 3 ժամ հետ` Թբիլիսի, այնտեղից արդեն 4 ժամում Երևանում էր լինում։ Սակայն Գարիկը չի դժգոհում, քանի որ ուղևորությունը, որպես կանոն բավականին զվարճալի է լինում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։
Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։
Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։
Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։
Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։
Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։
Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։
Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։
Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։
Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։
Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։
Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։
Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։
ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։
Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։
Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։
Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։
Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։
Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։
Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։
Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։
Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։
Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։
Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։
Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։
Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։
Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։
Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։
Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։
Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում



