00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեքիաթներ միլիոն եվրոյի մասին. որքան է վաստակում Գարիկ Մարտիրոսյանը

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցГарик Мартиросян
Гарик Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան է վաստակում Գարիկ Մարտիրոսյանը և թե ինչպես է եկամուտները հաշվարկում հեղինակավոր Forbes–ը, պատմել է հենց շոումենը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նախօրեին մեծ հարցազրույց է տվել ռուս լրագրող և վիդեոբլոգեր Յուրի Դուդին։ Մեկ օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել YouTube–ում։

Հարցազրույցի ժամանակ զրուցակիցները կատակում էին, խոսում հումորիստների արվեստի, հեռուստատեսության և համացանցի, Գարիկի դստեր և ինքնաթիռ նստելու նրա վախի մասին։

Ведущие Гарик Мартиросян, Иван Ургант и Сергей Светлаков (слева направо) - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը «սարսափելի» մարտահրավեր է նետել Ուրգանտին և Սվետլակովին

Դուդն անդրադարձավ նաև հայտնի շոումենի եկամուտի թեմային, սակայն այդպես էլ չկարողացավ Գարիկից միանշանակ պատասխան ստանալ։

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ քո տարեկան եկամուտը մեկ միլիոն եվրոյից ավել է», – հարցրեց բլոգերը, ինչին ի պատասխան Գարիկն ասաց. «Դու ճիշտ ես հասկանում, սակայն դա այդպես չէ»։

Մարտիրոսյանի խոսքով` եթե նա համաձայներ մասնակցել բոլոր համերգներին, կորպորատիվներին, հարսանիքներին և այլ նման միջոցառումներին, որտեղ հանդես կգար որպես հաղորդավար, հավանաբար, մեկ տարի քրտնաջան, անմարդկային այդ աշխատանքից հետո, գուցե նման հսկայական գումար հավաքվեր։

Միևնույն ժամանակ Դուդը հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Forbes  ամսագիրը Մարտիրոսյանի եկամուտը շուրջ մեկ մլն դոլար էր գնահատել։

«… Դա չճշտված տեղեկություն է։ Ինչպե՞ս է Forbes–ը սովորաբար հաշվարկում։ Նրանք որևէ համերգային գործակալություն են զանգահարում և հարցնում, որքան կարժենա հրավիրել Գարիկ Մարտիրոսյանին որպես Ամանորի կորպորատիվի հաղորդավար, նրանք էլ պայմանական թիվ են նշում, ասենք, 50 հազար դոլար… Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ», – նշել է Մարտիրոսյանը։

Празднование трехлетия радиостанции Business FM - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանն իր առաջին կնոջ, Ուրգանտի և Ալսուի հետ հանգստանում է Իտալիայում

Քննարկելով հումորիստի ստեղծագործական գործունեությունը` Դուդը հարցրել է` ինչո՞ւ նա Comedy Club–ի բեմ դուրս չի գալիս։

«Ես բժիշկ եմ, և դեպքեր են լինում, երբ սիրտդ խփում է, բայց ուղեղդ մեռած է… Չի կարելի ստեղծագործական գործունեությունը շարունակել պարզապես իներցիայով, երբ դու այլևս ասելիք չունես… Ինձ թվաց, որ այս պահին հանդիսատեսին ասելիք չունեմ։ Ուզում եմ անկեղծ լինել», – ասել է Գարիկը։

Նրա խոսքով` ստեղծագործող մարդը պետք է պատասխանատու լինի հանդիսատեսի առաջ։

«Եթե ես հրաշալի գաղափար ունենամ, ես այն կբարձրանամ բեմ, ոչ ոք դեմ չէ դրան։ Բայց, քանի դեռ ես չեմ գնացել, երիտասարդ հումորիստների համար տեղ չի բացվի։ Իսկ այդպիսիք կան,և նրանք արդեն ելույթ են ունենում Comedy Club–ի բեմում», – ասել է շոումենը։

Նա նշել է, որ դժվար է տանում Comedy Club–ի ցանկացած ռեզիդենտի հաղորդումից դուրս գալը։

Հումորի «մեխանիզմների» մասին խոսելիս, Մարտիրոսյանն ընդգծել է, որ Ռուսաստանում հումորիստի գլխավոր գործիքը ռուսերենն է։

«Գրեթե բոլոր մեր հումորիստները լեզվաբաններ են… Եթե լավ չես տիրապետում ռուսերենին, ապա դու զրո ես։ Առաջին ալիքի ամենահզոր հաղորդավարներից մեկի` Ուրգանտի ուժը ռուսերենի գերազանց իմացությունն է, այն զգալու ունակությունը, բառերով խաղալու, վայրկյանական մտքերը ձևակերպելու նրա հմտությունը», – ասել է նա։

Շոումենը նաև ցրել է այն միֆը, որի համաձայն, իբրև թե Comedy Club ռեզիդենտները, կատակներ ստեղծելիս, թմրանյութեր են օգտագործում։

«Թմրանյութերը քայքայում են գլխուղեղը, ես ասում եմ դա որպես բժիշկ։ Դրանց ազդեցության տակ մարդը ոչ ադեկվատ է դառնում… Եթե նույնիսկ ես խմեմ, ապա ոչինչ չեմ հորինի, համենայն դեպս, դա ինչ–որ ոչ ադեկատ բան կլինի։ Չի կարող մարդը արբած վիճակում հորինել մի բան, ինչը կարելի է կլինի հեռուստացույցով ցույց տալ», – ասել է նա։

Խոսելով «ինքնաթիռներով թռչել» չսիրելու մասին` Գարիկը խոստովանել է, որ արդեն հինգ տարի է, ինչ օդանավ չի նստել։ Նրա խոսքով` ինքնաթիռների նկատմամբ ունեցած ատելությունը նրա մոտ առաջացել է շրջագայությունների ծանր գրաֆիկից հետո։ Հարազատ Երևան հասնելու համար էլ, նա սկզբում Մինվոդի էր հասնում գնացքով` 23 ժամում, այնուհետև այնտեղից 2 ժամում մինչև Վլադիկավկազմ, ևս 3 ժամ հետ` Թբիլիսի, այնտեղից արդեն 4 ժամում Երևանում էր լինում։ Սակայն Գարիկը չի դժգոհում, քանի որ ուղևորությունը, որպես կանոն բավականին զվարճալի է լինում։

Լրահոս
0