00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պարը կյանք է». մոսկովյան զբոսանք "Ты супер! Танцы" նախագծի մասնակիցների հետ

© Sputnik / Евгений ОдиноковПрогулка участников "Ты супер.Танцы!" по Москве
Прогулка участников Ты супер.Танцы! по Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձերից ազատ ժամանակ НТВ հեռուստաընկերության և Sputnik–ի նախագծի մասնակիցները զբոսնեցին Մոսկվայի կենտրոնով։ Sputnik թղթակիցը ներկայացնում է, թե ինչպես պատանի մասնակիցները պարեցին Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում, բայց երկնքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Տիմուր Սելիվանով. Մոսկվայի կենտրոն, տաք լավ եղանակ։ Լուսանկարիչը, ռեժիսորը և ես մետրոյի մոտ դիմավորում ենք "Ты супер! Танцы" մի խումբ մասնակիցների` ուղեկցորդների և խմբագրության աշխատակիցների ուղեկցությամբ։ Զբոսանքի եկել էր իննը մասնակից` Միլենան և Լեոն` Աբխազիայից, Դավիթը և Աստղիկը` Հայաստանից, Սևդան և Աբբաղուլուն` Ադրբեջանից, Մաշան` Բելառուսից, Այդանան և Նուրիզան` Ղրղզստանից։ Մեզ միանում է «Սպորտ FM»–ի հաղորդավար Էմմա Գադջիևնա։

Երեխաները հանգիստ դուրս են գալիս տեսախցիկների առաջ, ի տարբերություն իրենց հետևից քայլող ուղեկիցների, որոնք փոքր կաշկանդվում էին։ Մեր պրոդյուսեր Զարինան ժպիտով ավելացնում է. «Ծնողները և դաստիրակները վախենում էին իրար կորցնել մետրոյում, իսկ երեխանները վստահ քայլում էին նրանց կողքին։

© Sputnik / Евгений Одиноков"Ты супер.Танцы!" մասնակիցների զբոսանքը Մոսկվայում
Прогулка участников Ты супер.Танцы! по Москве - Sputnik Արմենիա
"Ты супер.Танцы!" մասնակիցների զբոսանքը Մոսկվայում

Ինտերնացիոնալ խմբով մենք շարժվում ենք դեպի ԳՈՒՄ` պաղպաղակ գնելու։ Երեխաները թույլ չեն տալիս մոռանալ, թե ինչի համար են նրանք Մոսկվա եկել. նրանք քայլում են պարելով։

Մոսկվայի գլխավոր հանրախանութում քաղցր ընդմիջումից հետո, մեր խումբը դուրս է գալիս Կրեմլի դիմաց։ Շուրջբոլորը տրիբունաներ են և լուսավորման սարքեր, «Спасская башня» փառատոնի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում են։ Մենք շարժվում ենք հուշանվերների խանութների և Վասիլի Բլաժենու եկեղեցու մոտ տեղակայված արգելափակոցների ազատ ճանապարհով դեպի Մեծ Մոսկվարեցկի կամուրջ։

Կանգնում ենք Մոսկվա գետի մոտ։ Ինչպես վայել է զբոսաշրջիկներին, մեծ ու փոքր, լուսանկարվում են Քրիստոս փրկչի տաճարի ֆոնին, ստալինյան շենքերի և «Մոսկվա–սիթիի» մոտ։ Էմման պատմում է իր սպորտային անցյալի մասին և գոտեպնդում երեխաններին հաջողության հասնելու համար, իսկ մենք փոքրիկ հարցազրույցներ ենք վերցնում նրանցից։

Նույն ճանապարհով մենք վերադառնում ենք Կրեմլի մոտ, և մասնակիցները որոշում են զարմացնել քաղաքի բնակիչներին։ Փոքրիկ պարային ներկայացումները հիացնում են Չինաստանից ժամանած հյուրերին և ոստիկաններին։

© Sputnik / Евгений ОдиноковԴավիթ Այվազյան
Прогулка участников Ты супер.Танцы! по Москве. Давид Айвазян - Sputnik Արմենիա
Դավիթ Այվազյան

Քաղաքի կենտրոնում ազատ զբոսանքից հետո մենք պիցցա ենք ուտում բաց տարածքում։ Սեղանների մոտ` փոքրիկ ֆլեշ մոբ. մասնակիցները տեսախցիկի առաջ մեջբերում են իրենց ավագ գործընկերոջ` Այսեդորա Դունկանի բառերը։ "Танцы — это жизнь"(«Պարը կյանք է») բառակապակցությունը հետաքրքիր է լսել տարբեր  լեզուններով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վախեցնում է մեզ անձրևի ու ամպրոպի մասին հայտարարությամբ, այդ պատճառով ամբողջ օրը քայլում ենք Sputnik ֆիրմային անձրևանոցներով։ Հատուկ նախագծերի մեր ղեկավարը` Կատյան, կազմակերպում է պարային մրցույթ։ Անձրևանոցները դառնում են մրցանակներ։

© Sputnik / Евгений ОдиноковԱստղիկ Մխիթարյան
Прогулка участников Ты супер.Танцы! по Москве. Астхик Мхитарян - Sputnik Արմենիա
Աստղիկ Մխիթարյան

Մասնակիցները սրճարանից քայլում են դեպի Կամերգերսկի նրբանցք։ Աբխազիայից ժամանած Լեոն բարձրացնում է ձեռքերը և սկսում պարել, նրան միանում է Դավիթը Հայաստանից։  Նրանց շուրջ խմբվում են մնացած մասնակիցները, որոնք ուրախ զրուցում են և ծափահարում են պարողներին։ Լեզգինկային փոխարինում է հիփ հոփն ու  պարահանդեսային պարը։

Լեզվական և տարիքային սահմանափակումները, ամոթխածությունն ու բարդույթները վերանում են։ Երեխանները պարում են, իսկ մենք, վերջապես, սկսում ենք իսկականից ճանաչել նրանց։

Թատերական հրապարակում անսպասելիորեն հանդիպում ենք Անատոլի Վասսերմանին։ Հայտնի լրագրողը լուսանկարվում է երեխանների հետ և քաղաքավարի մերժում է տեսաուղերձով մրցույթին անդրադառնալու առաջարկը տեսախցիկի առաջ հեռուստամրցույթի համար։

© Sputnik / Евгений Одиноков"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
Ты супер.Танцы! մասնակիցները` Մոսկվայում - Sputnik Արմենիա
1/3
"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
© Sputnik / Евгений Одиноков"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
Ты супер.Танцы! մասնակիցները` Մոսկվայում - Sputnik Արմենիա
2/3
"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
© Sputnik / Евгений Одиноков"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
Ты супер.Танцы! մասնակիցները` Մոսկվայում - Sputnik Արմենիա
3/3
"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
1/3
"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
2/3
"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում
3/3
"Ты супер.Танцы!" մասնակիցները` Մոսկվայում

Ես հրաժեշտ եմ տալիս երեխաններին մետրոյի Թատերական կայարանի մոտ։ Տղաները ուժեղ սեղմում են ձեռքս, աղջիկները ձեռքերով հրաժեշտ են տալիս։ Անցնում եմ ապակե դռները և լսում եմ "Ты супер!"։

Հետո գործընկերներս պատմում են, երեխաների պարային ռիթմիկ շարժումները շարունակվել են նաև մետրոյում։ Ուղևորների ծափահարությունների ներքո վագոնում ժողովրդական և ժամանակակից պարերի ներկայացում է կայացել։ Այդ երեխանները հստակ գիտեն թե ինչ են ուզում, նրանք վստահ են իրենց որոշման մեջ։

Լրահոս
0