ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երեկ Ռուսաստանի մայրաքաղաքի «ՌԻՈ» առևտրի և ժամանցի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է մեկ երեխա և մեկ ԱԻՆ աշխատակից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«18 մարդ տուժել է, այդ թվում ` երեխա և №13 փրկակարական բաժամնունքի աշխատակից, որը ջերմային այրվածք է ստացել», – ասել է գործակալության աշխատակիցը։
Նրա խոսքով` Մոսկվայի հիվանդանոցներ են տարվել 14 հոգի, նրանցից չորսի վիճակը ծանր է։ Տասի վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության։ Եվս երեք տուժածի բժշկական օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր կարգով։