Յուլյա Սամոյլովա

«ՄԻՍՍ ԱՊՀ»-ի եզրափակչին հանդես կգա «Եվրատեսիլ 2018»-ի պատվիրակ Յուլիա Սամոյլովան

53
(Թարմացված է 20:51 03.06.2017)
Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես կգա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովան: Հատուկ միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով երգչուհին հաշված օրեր անց կժամանի Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Յուլիա Սամոյլովան ծնվել է Ուխտա քաղաքում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում:

Վաղ տարիքում Յուլիան մասնակցել է տարբեր մրցույթների: Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում: 2008 թվականին հիմնադրել է «TerraNova» խումբը: Խումբն իր գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը:

Սամոյլովան հասել է մինչև Ալլա Պուգաչովայի «Ֆակտոր Ա» ծրագրի երրորդ սեզոնի եզրափակիչը: Պուգաչովան անձամբ արժանացրել է նրան «Ալլայի ոսկե աստղ» մրցանակի: 2014 թվականին Սոչիում Սամոյլովան բացեց Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ կատարելով «Միասին» երգը: Երգչուհին բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է: 2018-ին էլ փորձելու է «Եվրատեսիլ 2018» մրցույթի հաղթական դափնին բերել Ռուսաստան:

53