Ինքնաթիռ

Մոսկվա-Բանգկոկ ինքնաթիռի միջադեպից տուժածների մեջ հայ կա

30
(Թարմացված է 15:27 01.05.2017)
Մոսկվա-Բանգկոկ ինքնաթիռի միջադեպից հետո հոսպիտալացված 15 ռուսաստանցիներից մեկն ազգությամբ հայ է` 1982 թվականին ծնված Տատյանա Ավեդիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Արդեն հայտնի են «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բանգկոկ չվերթի ինքնաթիռի միջադեպից տուժած 15 ռուսաստանցիների անունները։ Դրանք հրապարակել է Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը: Հրապարակված ցուցակում հայկական ազգանվամբ մեկ անձ կա՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավեդիսյանը:

Ինչպես նշվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում` բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ տարբեր ծանրության վնասվածքներով: Որոշ ուղևորների վիրահատություն է պահանջվում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք`ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավերից մեկը Թաիլանդում հայտնվել է տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով տուժել է 25 մարդ:

 

30