Utair օդանավը

ԶԼՄ. Մոսկվա–Երևան չվերթն ուշացել է սկանդալի պատճառով

81
Ուղևորներից մեկը պահանջել է իրեն բիզնես կլաս նստեցնել, իսկ հետո վիրավորել է օդանավի անձնակազմին։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Utair» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը երեք ժամով ուշացել է, քանի որ ուղևորներից մեկը աղմուկ է բարձրացրել օդանավում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Դեռ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում գտնվելու ժամանակ ուղևորներից մեկը պահանջել է տեղափոխել իրեն բիզնես-կլաս, որից հետո փորձել է «զրուցել» օդաչուների հետ։ «Տղամարդավարի» զրուցել նրան չի հաջողվել, ուղեկցորդուհու և օդաչուների հասցեին ուղևորի հնչեցրած վիրավորանքներից հետո օդանավի անձնակազմը դուրս է եկել ինքնաթիռից։

Օդանավից հեռացրել նաև ուղևորին։ Արդեն մեկ այլ ինքնաթիռով ուղևորները հասել են Երևան։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՔԱԳՎ-ն՝ օդանավը ուշացել է, Երևանում պետք է լիներ տեղական ժամանակով 06։20-ին, մինչդեռ տեղ է հասել 9։52, իսկ հետադարձ թռիչքը պետք է կատարվեր 7։20-ին, բայց տեղի է ունեցել 10.53-ին: Ուշացման պատճառները չեն նշվել:

Русская версия

81