«Ձայնը. Երեխաներ»

10-ամյա Լևոն Գալստյանի ելույթը հիացրել է ժյուրիին

65
(Թարմացված է 22:28 25.03.2017)
Մոսկվայաբնակ 10-ամյա Լևոն Գալստյանը Ռուսաստանի Առաջին ալիքով (ОРТ) հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ բոլորին ապշեցրել է իր փայլուն ելույթով:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ռուսաստանի Առաջին ալիքով (ОРТ) եթեր հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ Մոսկվայում բնակվող հայազգի 10-ամյա Լևոն Գալստյանն արժանացել է ոչ միայն հանդիսատեսի, այլև ժյուրիի անդամների համակրանքին: Նա զարմացրել է բոլորին՝ իր հիասքանչ ելույթով:

Լևոնը կատարել է «Սարդ-մարդը» (Spider-Man) երգը՝ համանուն մուլտֆիլմից:

Ժյուրիի անդամ երգիչներ Նյուշան և Վալերի Մելաձեն, լսելով Լևոնի ձայնը, շրջվում նրա կողմ:

«Քեզ հաճոյախոսություններ անելու իմաստ չկա, ինքդ հասկանում ես ամեն ինչ», — տղայի ելույթը մեկնաբանել է Վալերի Մելաձեն:

Լևոնի խոսքով` ինքը ցանկանում էր ընդգրկվել Դիմա Բիլանի թիմում, սակայն նրա թիմի անդամների առավելագույն թիվն արդել լրացել է: Այդ պատճառով տղան ընտրել է Վալերի Մելաձեին:

Русская версия

65