00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չուպշևա. Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում մի շարք նախագծեր իրականացվեն

© Sputnik / Asatur YesayantsСветлана Чупшева, Карен Карапетян, Александр Хачатурян
Светлана Чупшева,  Карен Карапетян, Александр Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ներկայացուցիչները հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելու պայմանավորվածություններ են ձեռք բերել։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ) Հայաստանում հեռանկարային նախագծեր է գտել, մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌՆԳ գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան։

ՌՆԳ և բիզնեսի նախաձեռնությունների առաջխաղացման առաջնորդների ակումբի համատեղ պատվիրակությունը ժամանել է Հայաստան` Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով։

«Մենք այցելել ենք ալմաստների մշակման գործարան, ծանոթացել Ռուբեն Վարդանյանի ստեղծած հիմնադրամի բարեգործական գործունեությանը, եղել ենք ԹՈՒՄՕ կենտրոնում։ Արդեն պայմանավորվել ենք այդ նախագծերի հետ կապված համագործակցության մասին»։

Նրա խոսքով` կրթության, էներգետիկայի, ՏՏ, գյուղատնտեսության, դեղագործության և զբոսաշրջության ոլորտներից բացի շփման եզրեր կարելի է գտնել նաև այլ ուղղություններով։

Карен Карапетян и Светлана Чупшева - Sputnik Արմենիա
Վարչապետն առաջարկում է երազանք պահել

Նա նշել է, որ առայժմ վաղ է ամփոփել այցի արդյունքները, քանի որ ճանաչողական առաքելությունը դեռ չի ավարտվել, և պատվիրակությունը դեռ պետք է այցելի մի շարք օբյեկտներ։

«Մայիսին մենք սպասում ենք Հայաստանի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պատասխան այցին։ Այդ ժամանակ էլ կնախապատրաստենք համատեղ համաձայնություն այն ոլորտներում համագործակցության մասին, որոնց շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն», — ասաց Չուպշևան` ավելացնելով, որ ռուսական կողմը վերլուծում է Հայաստանի փորձը բարենպաստ ներդրումային միջավայր, օրենսդրություն ստեղծելու հարցում։

Նրա խոսքով` Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում Հայաստանը բարձր է Ռուսաստանից երկու կետով, և ռուսական կողմին հետաքրքիր է առավել կատարյալ փորձը ձեռնարկությունների, սեփականության գրանցման, ռիսկերի հաղթահարման ոլորտում։ Նրա խոսքով` ինչ-որ բաներ կարող են ներառվել ռուսական օրենսդրությունում։

Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատրյանը նշեց, որ իր հերթին դիտարկում է Հայաստանը որպես կենտրոն օգտագործելու հնարավորությունը, որը ԵԱՏՄ երկրներին կկապի Իրանի հետ։

«Մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է ներկայացնել Հայաստանը` որպես ԵԱՏՄ երկրների համար իրանական շուկա դուրս գալու խաբ, իսկ իրանցի գործընկերների համար` ԵԱՏՄ երկրներ դուրս գալու», — ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, որ համագործակցության գերակա ուղղություններից են համատեղ նախագծերը կրթության ոլորտում։

Ռուսական պատվիրակության այցի ընթացքում, որի կազմում ընդգրկված է 43 պատվիրակ բանկային հատվածից, առևտրի, շինարարության, անշարժ գույքի, արդարադատության, խորհրդատվության, ֆինանսների և կառավարման, արդյունաբերության և էներգետիկայի, ՏՏ-ի, զբոսաշրջության, առողջապահության և դեղագործության ոլորտներում, նախատեսվում է քննարկել երկու երկրների համագործակցության հեռանկարները։

Русская версия 

Լրահոս
0