Այվազովսկու ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում

Պետերբուրգում Այվազովսկին Կանդինսկուց հանրաճանաչ է

44
Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում անցկացրած ցուցահանդեսին այցելեց շուրջ 300 հազար մարդ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Պետական Ռուսական թանգարանում ցուցադրված Հովհաննես Այվազովսկու կտավներն ավելի մեծ պահանջարկ ունեցան, քան Վասիլի Կանդինսկու աշխատանքների ցուցադրությունը։

Ռուսական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը լրագրողներին հայտնեց, որ Այվազովսկու ցուցահանդեսն այցելել է 300 հազար մարդ, այն դեպքում, երբ Կանդինսկու ցուցահանդեսին այցելել էր 250 հազար մարդ։

«Այսօր մենք ափսոսանքով ենք փակում ցուցահանդեսը», — ասաց Գուսևը։

Այվազովսկու կտավների ապամոնտաժումից հետո ցուցասրահներում կսկսեն նախապատրաստվել Վասիլի Վերեշագինի աշխատանքների ցուցադրությանը։ Այն նվիրված է նկարչի ծննդյան 175-ամյակին։ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին։ Ցուցադրվեցին ինչպես հայտնի աշխատանքներ, այնպես էլ մասնավոր հավաքածուներից ներկայացված կտավներ։

Русская версия

44