00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեգենդար սարսափ ֆիլմի շարունակությունը. 12 տարի անց

© Фото из личного архива автораЛев Рыжков
Лев Рыжков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարձույթում է հայտնվել «Զանգ» սարսափ ֆիլմի երրորդ մասը: Սյուժեի համաձայն՝ երիտասարդը ուսումնասիրում է տեսաժապավենը, որի դիտումից յոթ օր անց մահանում են այն տեսած բոլոր մարդիկ։ Sputnik Արմենիայի սյունակագիրը դիտել է «Զանգ» հայտնի սարսափ ֆիլմի շարունակությունն ու պատմում է իր տպավորությունների մասին։

Լև Ռիժկով, Sputnik

Սարսափ ֆիլմերում կան հավերժ սյուժեներ, որոնք միշտ պահանջված են լինելու։ Օրինակ՝ դեռահասներին երազում այցելող մետաղական ճիրաններ ունեցող սարսափազդու մարդը։ Իրականում, սահմռկեցուցիչ էր միայն ամենաառաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել էր պատանի և անհայտ Ջոննի Դեպը, դրանից հետո արդեն հայտնվեցին անհեթեթ տարբերակները։ Ֆրեդի Կրյուգերի պատմությունը միշտ էլ կարող է դիտում հավաքել, ինչ էլ ցույց տրվի։ Նույն էլ մյուս սյուժեի մասին կարելի է ասել, որը գուցե հավերժ չդարձավ, սակայն վերջերս բավականին շատ տարբերակներով ներկայացավ հանդիսատեսին։

Премьера фильма Линия 2: 25 лет спустя - Sputnik Արմենիա
«Կյանք ու կռիվ». նոր խոսք անկախ Հայաստանի կինեմատոգրաֆում

Սա մի պատմություն է սարսափելի տեսաժապավենի մասին, որը դիտելուց յոթ օր հետո մահանում ես։ Իսկ մահից առաջ տեսնում ես, թե ինչպես է հեռուստաէկրանի ջրհորից սարսափազդու մի աղջիկ դուրս գալիս և սողոսկում սենյակդ։

Առաջընթացի ծուղակը

Այս ահավոր պատմությունը ստացավ «Զանգ» անվանումը տեսաձայնագրիչների հայրենիք Ճապոնիայում։

Այնուհետև Ամերիկայում այն ստեղծվեց Գոռ Վերբինսկու կողմից։ Եվ, որքան էլ զարմանալի չէ, ավելի լավ ստացվեց, քան բնօրինակը, ինչը հազվագյուտ երևույթ է։ Իսկ հետո, թատրոնի նման, հնչեց երկրորդ զանգը։ Իսկ ահա երրորդին ստիպված եղանք սպասել տասներկու տարի։

Որովհետև հանկարծակի առաջընթաց տեղի ունեցավ։ Իսկ ինչու՞։ Սյուժեի հետ այլևս ոչինչ անել չի՞ կարելի։ Հնարավոր է։ Պարզապես տեղի ունեցավ ավելի ճակատագրական իրադարձություն` հնացան և աղբանոցում հայտնվեցին տեսաձայնագրիչները։ Մի խոսքով, փոխվեց մեզ շրջապատող իրականությունը, որը սյուժեի բաղկացուցիչ մասն էր կազմում։

Премьера фильма Жизнь и борьба 2 - Sputnik Արմենիա
«Կյանք ու կռիվ 2». Ապրիլյան պատերազմն ու ֆիլմի հերոսները 25 տարի անց

Ինչպե՞ս հերոսները դիտեն այդ սարսափելի տեսագրությունը։ Համակարգչի՞ց է դուրս գալու սարսափ-աղջիկը։ Թե՞ սմարթֆոնից։ Կամ միգուցե հեռուստատեսային պանելից։ Դե քիչ չեն նորագույն տեխնիկաները։ Հարցն, իրականում, պարզապես անլուծելի էր թվում։

Բայց երրորդ «Զանգն» ինչ-որ բանի համար ամեն դեպքում պետք էր։ Եվ ահա այն հնչեց։ Այն նկարահանեց արդեն ոչ Գոռ Վերբինսկին։ Եվ երկրորդի նման հեղինակը Խիդեո Նակատան չէր։ Կարծում եմ, նրանց առաջարկվել էր, թեև սա զուտ ենթադրություն է, բայց նրանք այսպես ասած իրենց չպատկերացրեցին երրորդ մասը ստեղծողի դերում։ Չէ որ բավականին հեշտ էր այս պարագայում ծաղր ու ծանակի առարկա դառնալ, անցնել այն դժվարըմբռնելի սահմանը, որը տարբերակում է որակյալ սարսափ ֆիլմը սարսափելի անհեթեթությունից։

Այդ իսկ պատճառով ֆիլմի նկարահանումը վստահվեց Խավիեր Գուտիերեսին։ Խոստովանեմ, որ չգիտեմ, թե ով է նա։ Նրա նախորդ աշխատանքը նկարահանվել է 2008 թվականին, Իսպանիայում։

Ձեզ մոտ հարց կծագի։ Վերջապես որտեղից դուրս եկավ սարսափելի աղջիկը։ Հեռուստացույցից, թե՞ արդուկից։ Այսպես, ասեմ` շատ տեղերից։ Աղջիկը դուրս է գալիս և՛ հեռուստապանելից, և՛ համակարգչից, և՛ սմարթֆոնից, ինչպես նաև հայտնվում է միկրոալիքային վառարանից։

Մի խոսքով ամեն տեղից և միանգամից։ Եվ սա բավականին խիզախ և ռադիկալ լուծում էր։ Ֆիլմի ստեղծողները մեկ հարվածով, եթե միանգամից ոչ բոլորին, ապա մեծամասնությանը տեղ հասցրեցին իրենց ասելիքը։

Տեսահոլովակներից և սերիալներից

Ֆիլմի բյուջեն հոլիվուդյան չափանիշներով համեստ է` 33 մլն։ Դերասանական կազմը՝ ոչ հայտնի։ Թեև կան ԱՄՆ-ում հայտնի մի քանի տիտղոսակիր ծերուկներ։ Նրանցից մեկը մանյակի դեր է կատարում։

Նարեկ Հախնազարյանը Կուստուրիցայի նոր ֆիլմի երաժշտությունն է ձայնագրում - Sputnik Արմենիա
Նարեկ Հախնազարյանը նվագում է Կուստուրիցայի նոր ֆիլմի սաունդթրեքը

Իսկ երիտասարդությունը սերիալներում և գովազդային տեսահոլովակներում նկարահանվող մարդիկ էին։ Գլխավոր հերոսուհու դերը մարմնավորող բոլորին անհայտ Լառա Ուիգինսը` ռիսկով, ակտիվ, արկածախնդիր մի աղջնակ է։ Հերոս-տղան՝ անթրաշ Ալեքս Ռուի կատարմամբ` հիմարի դեր է կատարում։ Ինչպես և ծրագրված էր։

Թերություններ, իհարկե, կան։ Օրինակ մի քանի երկխոսություններ, որոնք պարզապես ապշեցնում են ու որևէ զարգացում չեն ստանում։

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, իսպանացի ռեժիսոր Խավիեր Գուտիերեսն իր բարդ քննությունն, ամեն դեպքում, հանձնել է։ Իհարկե՝ ոչ անթերի։ Տասը միավորից մոտավորապես յոթ կարելի է նշանակել։ Այնպես որ, հին թատերական արտահայտությունը վերափոխելով, կարելի է ասել՝ «Սարսափը պատրաստ է»։

Русская версия

Լրահոս
0