Շեֆ-խոհարար Մուշեղ Նալբանդյան

Խոհարար Մուշեղը Պյատիգորսկի բնակիչներին ընտելացնում է հայկական խոհանոցին

118
Շեֆ-խոհարար Մուշեղ Նալբանդյանը Երևանից Պյատիգորսկ է տեղափոխվել երկու տարի առաջ: Փոքրիկ ռուսական քաղաքում ամեն ինչ այլ կերպ է. մարդիկ ցածր են խոսում, համեստ ուրախանում և գիտեն սպաս պատրաստելու միայն մի տարբերակ:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Մինվոդիում հարուստ հայկական խոհանոցով մի քանի ռեստորան կա և դրանցից յուրաքանչյուրում սիրում են պարծենալ, որ մթերքը ստանում են հենց Հայաստանից: «Կինզա» ռեստորանի սեփականատերը որոշեց վերևից բռնել. շեֆ-խոհարար է բերել Հայաստանից, գրում է «Это Кавказ» պարբերականը:

Մուշեղն ու նրա կինը, առաջին օգնական-տեխնոլոգ Իվետան, ռեստորանի բոլոր խոհարարներին՝ ավարացի Նաիդային` դաղստանի խինկալու գլխավոր մասնագետին, չեչեն Տումիշին՝ ժիժիգ-գալնաշի վարպետին և մյուս գործընկերներին սովորեցրել են հայկական բարդ ուտեստներ պատրաստել:

«Երբ մենակ էի ապրում, ամբողջ ժամանակս աշխատավայրում էի անցկացնում: Տանը նույնիսկ մեկ անգամ կերակուր չեմ պատրաստել: Հիմա էլ կինս է պատրաստում: Աշխատավայրում ես խոհարար եմ, իսկ տանը` տղամարդ: Երբեմն վիճում ենք. օրինակ՝ հայկական կերուսուս ուտեստ կա: Ես դրա մեջ տոմատ եմ ավելացնում, իսկ կինս` ոչ: Վիճում եմ նրա հետ, սակայն ինքս գազօջախին չեմ մոտենում», — պատմում է նա:

Մուշեղն ասում է, որ Հայաստանում ռեստորանային բիզնեսն ավելի է զարգացած, քան Պյատիգորսկում:

«Քանի՞ ռեստորան կա Պյատիգորսկում: Թող լինի քսան, երեսուն: Սրճարանները չհաշված: Իսկ պատկերացրեք Երևանում փողոց կա, որտեղ 59 ռեստորան կա: Խոհարարների հայկական ասոցիացիայում ավելի քան 530 մարդ կա: Մենք բոլորս ճանաչում ենք իրար: Այստեղ աշխատելն, իհարկե, ավելի ձեռնտու է: Սակայն այնտեղ էլ, նման մրցակցության պայմաններում, ռեստորանները լավ գումարներ են վաստակում: Յուրաքանչյուրն իր մշտական հաճախորդն ունի», — բացատրում է նա:

Խառնվածքների տարբերությունը զգացվում է նաև ռեստորանում: «Հայաստանում բոլորը զգացմունքային ու աղմկոտ են: Այստեղ էլ կովկասյան խառնվածք կա, բայց, ամեն դեպքում, մարդիկ ավելի հանգիստ են: Ցանկացած երևանյան ռեստորանի խոհանոցում ավելի աղմկոտ է: Իսկ այստեղ, եթե ես սկսեմ գոռալ՝ Նաիդա, ու՞ր է ուրցը, նա կմտածի, թե ես բղավում եմ իր վրա», — ասում է Մուշեղը:

Ռեստորանի հիմնական ուտեստներից մեկը սպասն է, հայ խոհարարը սպաս պատրաստելու մի քանի տարբերակ գիտի: Նախ յուրաքանչյուր տանտիրուհի այն իր ձևով է պատրաստում, երկրորդը՝ Հայաստանի յուրաքանչյուր վայրում իրենց տարածաշրջանի սպասն են սիրում:

«Ասա՛, ինչ սպաս քեզ պատրաստեմ, և ես կասեմ, որտեղ ես դու ծնվել», — ասում է Մուշեղը:

Տարբերությունը միայն համեմունքների մեջ է՝ ուրց, նեխուր, սոխ, դաղձ, համեմ: Պյատիգորսկի ռեստորանների այցելուները չգիտեն սպասի տարատեսակների մասին, այդ իսկ պատճառով նրանց համար սովորաբար դասական սպաս են եփում` հեմեմով: Ամեն դեպքում հիմնական բաղադրիչները միշտ նույնն են:

Русская версия

118

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

219
(Թարմացված է 18:50 02.03.2021)
Դանակի հարվածներ ստացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

219
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Սպանություն, Կրասնոդար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի
Միքայել Մելքումյան

«Քաղաքական իսկանդեր», կամ հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ են փորձում խրել

106
(Թարմացված է 17:38 02.03.2021)
ԱԺ պատգամավորն իշխանություններից պահանջում է բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել «Իսկանդերի» մասին տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։

«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։

Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։

Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։

«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։

Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։

«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։

Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին

106
թեգերը:
Վահե Էնֆիաջյան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Իսկանդեր, Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում