ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ամբողջ աշխարհին հայտնի է Պավլովների տան պաշտպանության պատմությունը: Այն պաշարելու ժամանակ գերմանացիները ավելի շատ կորուստ ունեցան, քան Ֆրանսիայի գրավման ժամանակ, սակայն տունն այդպես էլ անառիկ մնաց: Հերոսական մահով ընկած նրա պաշտպանների թվում էր 13-րդ դիվիզիայի 42-րդ գնդի քաղաքական ղեկավար Վաչիկ Ավագիմովը:

Թանգարանում պահպանվում են մարտական հրամաններն ու մարտական գործուղությունները նկարագրող ամսագրեր, որոնք վկայում են, որ հայերը հիմնականում հրամանատարներ են եղել ամենանշանավոր ու կարևոր հատվածներում: Ստալինգրադի ճակատամարտում որդուն է կորցրել ԿԿ ՀԿԿ(բ) քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը: Ավագ լեյտենանտ Վլադիմիր Միկոյանը 434 կործանիչ գնդի օդաչուն էր:
«Ստալինգրադում հրամանատարությամբ զբաղվելը լուրջ մարտահրավեր էր և ճակատագրի փորձություն: Պատերազմի մասնակիցներին պարգևներ չէին շռայլում: Հերոսի աստղով պարգևատրվեցին ընդհամենը 125 մասնակից, որոնցից 4-ը հայեր էին», — ասում է Վասինը:
Քաղաքի պաշտպանության վառ դրվագներից մեկը դարձավ 33-րդ գվարդիական դիվիզիայի ավագ լեյտենանտ Սուրեն Միրզոյանի սխրանքը: Դժվար կռիվներում նա կորցրեց անձնակազմի մոտ 80 տոկոսը և, գրեթե միայնակ, շարունակեց պայքարել ու հետ մղել Մանշտեյնի տանկերը, որոնք ճեղքում էին Պաուլյուսի շրջապատած խմբավորումը:
Պաշտպանության մեկ այլ մասնակից` լեյտենանտ Համլետ Դալլաքյանը, ով հրամանատարային կետի հետ կապն ապահովող դասակի ղեկավարն էր, մեկ տարի անց իր հուշերն ամփոփեց երկու հեղինակային գրքերում՝ «Ինչպես է դա եղել» (Как это было") և «Հարյուր խաչ» ("Сто крестиков").
«Ստալինգրադի ռազմաճակատի մարտական գործողություններին Հայաստանում ձևավորված երեք հրաձգային դիվիզիա էր մասնակցում: Հայրենական մեծ պատերազմում հայերի դերն ու մասշտաբը գնահատելու համար բավական է միայն նայել թվերին: Հայաստանում 1941 թվականին բանակային տարիքի տղամարդկանց մոբիլիզացիան հասավ շուրջ 37 տոկոսի: Փոքր հանրապետության համար սա բավական զգալի թիվ է», — ասում է Վասինը:
Թանգարանի տնօրենի խոսքով` հայկական դիվիզիաներից մեկը վերափոխվել էր գվարդիականի՝ Դոնի աջ ափին պլացդարմի գրավման համար: Հայկական մյուս ստորաբաժանումն իր խիզախությամբ փայլեց «Ստորին» գյուղի տարածքի «Բարիկադներ» գործարանի ծանր մարտերում՝ պաշտպանելով հայտնի «Լյուդնիկի կղզին» և թշնամուն Վոլգայի մոտ չթողնելով:
Ստալինգրադի ճակատամարտի համար Խորհրդային Միության հերոս դարձած հայեր
Բաղյան Գրիգորի Կարապետի. 387-րդ հրաձգային գնդի կոմիսար, այնուհետև քաղաքական հարցերով 15-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի, 47-րդ գվարդիական հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ: Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: 1945 թվականի հունիսի 29-ին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:Բուռնազյան Սերգեյ Ավդեի. ավագ լեյտենանտ, 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի ավիաէսկադրիլիայի հրամանատար: 1944 թվականի օգոստոսի 2-ին հետմահու արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման:
Կարապետյան Ասքանազ Գեորգիի. փոխգնդապետ, 4-րդ մեքենավորված կորպուսի 60-րդ մեքենավորված բրիգադի հրամանատար: 1943 թվականի նոյեմբերի 1-ին արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման:
Պողոսյան Արամայիս Սարգսի. Խորհրդային Միության հերոս, ավագ սերժանտ։
Ամատունի Աշոտ Հաբեթի. Օրջոնիկիձեի ռազմական հետևակային ուսումնարանի 2-րդ կուրսանտային գնդի մարտիկ: Ստալինգրադի ճակատամարտի համար արժանացել է «Կարմիր աստղ» շքանշանի, «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալի: 1945 թվականին արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման: Պատերազմից հետո ծառայությունը շարունակել է Խորհրդային բանակում, գեներալ-մայոր: Մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել է Երևանում Խորհրդային Հայաստանի «Հայրենական մեծ պատերազմի» թանգարանի տնօրեն:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։
Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։
«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։
Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։
«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։
Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։
Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։
«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։
Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։
«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։
Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։



