ՆՏՎ–ի  Ты супер! նախագծի ասուլիս

«Ты супер!» շոուն կբացահայտի ԱՊՀ–ի և Բալթյան երկրների երեխաների տաղանդը

39
(Թարմացված է 08:13 28.01.2017)
«Ты супер!» նոր մանկական վոկալային մրցույթի առաջին թողարկումը կկայանա փետրվարի 11–ին, ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։ Մրցույթի արդյունքների մասին Ցանկացողները կարող են ծանոթանալ առցանց օրագրերի ձևաչափով Sputnik–ի կայքերում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքը, Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի հետ համագործակցությամբ, սկսում է տաղանդավոր երեխաների համար «Ты супер!» երաժշտական շոուն։ Շոուի կազմակերպիչները «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատմել են մասնակիցների ընտրության մասին։

Генеральный продюсер телеканала НТВ Тимур Вайнштейн и член жюри проекта, оперная певица Маргарита Суханкина
© Sputnik/ Владимир Трефилов
Տիմուր Վայնշտեյնը և Մարգարիտա Սուխանկինան

Մրցույթի մասնակից կարող են դառնալ մանկատան, գիշերօթիկ դպրոցների սաները, ինչպես նաև որդեգրված երեխաները։ Հետխորհրդային տարածքի երկրներից 7-18 տարեկան տաղանդավոր երեխաները կկարողանան ցուցադրել իրենց վոկալ տվյալները պրոֆեսիոնալ ժյուրիին և միլիոնավոր հանդիսատեսին, կկարողանան աշխատել լավագույն երաժշտական մանկավարժների և պրոդյուսերների հետ։

«Անձամբ ինձ համար այս մրցույթն արդեն կայացել է։ Ես տեսել եմ այս երեխաների աչքերը, դա անգնահատելի է։ Այդ երեխաների մեծամասնությունը երբեք դուրս չեն եկել իրենց փոքր քաղաքներից», — ասել է ՆՏՎ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը։

Ամեն ինչ կախված է մեզանից

Կազմակերպիչները խոստովանել են, որ նման հուզիչ նախագիծ նրանք դեռ չեն ունեցել։ Երեխաների ընտրությունը հեշտ չի եղել. քաստինգին մասնակցել է շուրջ 1500 երեխա, իսկ տաղանդների որոնումը շարունակվել է երկու ամիս։

Ведущий шоу Ты супер! Вадим Такменев
© Sputnik/ Владимир Трефилов
Վադիմ Տակմենյով

«Այդ երեխաներն իրենց տարիքի համեմատ ավելի հասուն են և ավելի լուրջ։ Նրանք ծանր պահեր են ապրել, իսկ առջևում նրանց սպասվում են միայն դրական ապրումներ», — ասել է «Ты супер!» շոուի հաղորդավար Վադիմ Տակմենյովը։

Տվյալ պահին ընտրվել է 92 մասնակից, արդեն երկու շաբաթ է երեխաները փորձ են անում մասնագետների հետ և պատրաստվում նկարահանումներին Մոսկվայում։ Նրանք մանկական ճամբարում ապրում են այն կարգ ու կանոնով, որով պետք է ապրեն նրանց տարիքի երեխաները։

«Մասնակիցների հետ աշխատում են հոգեբաններ, վոկալի և թատերական արվեստի հիանալի մանկավարժներ։ Ավելին, Մոսկվայում ապահովել են ուսումնական գործընթացի շարունակությունը. երեխաները զբաղվում են դպրոցական ծրագրով, որպեսզի մրցույթի պատճառով հետ չմնան դասերից», — հավելեց հաղորդավարը։

«Ты супер!» երաժշտական շոուի եզրափակիչ անցած երեխաները կմասնակցեն մանկական «Նոր ալիքին» և կանցնեն մանկական «Եվրատեսիլի» եզրափակիչ ընտրական փուլ։ ՆՏՎ հեռուստաալիքը մրցույթի ավարտից հետո երեխաների մեծամասնության հետ կբեմադրի և եթերում կցուցադրի «ՇԿԻԴ հանրապետությունը» մյուզիքլը։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի մրցույթից հետո երեխաները շարունակեն առաջ գնալ»,- ասել է Վայնշտեյնը։

Ովքե՞ր են դատավորները

«Ժյուրիի անդամներից մեկը հիանալի երգչուհի Յոլկան է, որը նույնպես դժվար ուղի է անցել։ Նա օրինակ կլինի երեխաների համար», — ասել է Վայնշտայնը։ Բացի այդ, ժյուրիի կազմում ընդգրկվել է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, որը վարում է սեփական մանկական երաժշտական նախագծերը։

«Նախագծին միացել է նաև երգչուհի Մարգարիտա Սուխանկինան։ Երկու տարի առաջ երգչուհու ընտանիքում հայտնվել են մանկատան երկու երեխաներ։ Դա, անշուշտ, կօգնի նրան հասկանալ այն երեխաներին, որոնք բեմ կբարձրանան», — ասել է կազմակերպիչը։

Հետևեք Sputnik-ին

Նախագծի գործընկեր Sputnik տեղեկատվական գործակալությունը հույս ունի, որ մանկական մրցույթը կմիավորի հետխորհրդային տարածքի շատ մարդկանց։

«Մենք ուրախ ենք լինել այս անհավանական նախագծի մասը։ Այո, մենք գտել ենք ամենատաղանդավոր երեխաներին ԱՊՀ-ի և Բալթիայի երկրներում և շոուի ամբողջ ընթացքում սրտատրոփ կհետևենք յուրաքանչյուր երեխայի ելույթին` ամեն օր պատմելով նրա հաջողությունների մասին տարբեր երկրներում Sputnik-ի ռեսուրսներով», — հայտարարել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության տնօրեն Անդրեյ Բլագոդիրենկոն։

Директор дирекции мультимедийных центров новостного агентства и радио Sputnik Андрей Благодыренко
© Sputnik/ Владимир Трефилов
Անդրեյ Բլագոդիրենկո

Մանկական մրցույթի առաջին թողարկումը կկայանա փետրվարի 11-ին, ժամը 20։00-ին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։ Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ուշադիր հետևում է տաղանդավոր երեխաների հաջողություններին. ընթերցողները կարող են իմանալ մրցույթի արդյունքների մասին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափով գործակալության կայքերում։

Русская версия

39